Ինչո՞ւ ՀԷՑ-ը չի հասցրել վերացնել «Երևանի ՀԷԿ-1»-ի հրդեհի հետևանքները. Բաղրամյանի պատասխանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն չի հասցրել մինչև օգոստոսի 10-ը վերացնել «Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքները, քանի որ Վերին Լարսում արգելափակվել են անհրաժեշտ սարքավորումներով բեռնատարները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Բեռնատարներն արդեն Հայաստանում են, և աշխատանքներն ակտիվորեն ընթանում են այդ ուղղությամբ։ Ընկերությունը վստահեցնում է, որ շուտով կավարտվի հրդեհի հետևանքների վերացումը, իսկ Կենտրոնում և Արաբկիրում հաճախակի դարձած հոսանքազրկումները կդադարեն»,- ասաց Բաղրամյանը։
Հուլիսի 6-ին տեղեկացրել էինք, որ «Երևանի ՀԷԿ»–ում բռնկված հրդեհի հետևանքով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։Հրդեհից հետո Երևանում հաճախակի են դարձել էլեկտրաէներգիայի անջատումները։ Ավելի վաղ ՀԷՑ–ը պարզաբանել էր պատճառը` քանի որ Երևանի ՀԷԿ-ից է սնվում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի շուրջ 30 և Արաբկիրի շուրջ 20 տոկոսը, այս պահին բեռը տեղաբաշխվել է ՀԷՑ–ի այլ ենթակայանների միջև։ Էլեկտրասնուցումն իրականացվում է պահուստային մալուխներով հավաքված այլընտրանքային սխեմայի միջոցով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.