Կոնյակ արտադրողներն արտահանման դժվարություններ չունեն. Պապոյանը դժգոհություն չի ստացել
Հայաստանում կոնյակ արտադրողները դեռ որևէ դժգոհություն չեն ներկայացրել առ այն, որ դժվարություններ ունեն իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հետազոտության արդյունքները չեն ստացել, թեմային կանդրադառնան փաստերին ծանոթանալուց հետո։
Պապոյանի խոսքով` Հայաստանը 2025 թվականին պետք է փորձի երկրում ստեղծել իզոտոպային լաբորատորիա։ Եթե չստացվի, կոնյակ արտադրողների առաջ կդրվի եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի փորձաքննության պարտադիր պահանջ։
«Եթե որևէ տեսակի կոնյակի սպիրտ արտահանվի Հայաստանից, ապա կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված սպիրտ է»,–ասաց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ այդ դեպքում կոնյակի որակի վերաբերյալ հնարավոր կլինի փաստաթղթերով խոսել և անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնել։
Նախարարը հավելեց, որ Հայաստանից արտահանվող բոլոր տեսակների կոնյակները պարտադիր իզոտոպային փորձաքննություն են անցնում ՌԴ–ում, և առանց դրա առկայության ոչ մի հայկական կոնյակ չի կարող վաճառվել ռուսական շուկայում։
Լրագրողի այն հարցին, թե ի վերջո Հայաստանը կոնյակի հարցով դիմել է ՌԴ գործընկերներին, Պապոյանը պատասխանեց`չեն դիմել, քանի որ ՌԴ–ից պաշտոնական արձագանք դեռ չկա։
«Մենք այս պահին և՛ արտահանման, և՛ իրացման որևէ խնդիր չունենք, որևէ ահազանգ չենք ստացել։ Եթե այս պահին բիզնեսը չի բարձրաձայնում որևէ խնդիր, մենք էլ չենք տեսնում... Եթե մամուլի բոլոր հրապարակումներին արձագանքենք, կվերածվենք լրատվական արձագանքման նախարարության»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 27–ին ՀՀ կառավարությունը մինչև դեկտեմբերի 30–ը կոնյակի սպիրտների արտահանողներին տրամադրել է պետական աջակցություն` յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 11:29
На фоне завершения переговоров по «мирному» соглашению между Арменией и Азербайджаном вчерашняя дезинформационная кампания Баку определенно шокировала общественность. Об этом написал на своей странице в Facebook оппозиционный депутат, член Республиканской партии Армении Тигран Абрамян.
-
2025-03-17 11:07
Всемирно известный армянский бизнесмен Нубар Афеян заявил, что реальныймир между Арменией и Азербайджаном невозможен без торжества справедливости, в частности, без освобождения всех армянских пленных, включая его друга Рубена Варданяна.
-
2025-03-17 11:05
«Это ДЕЙСТВИТЕЛЬНО ВАЖНОЕ событие! Советник президента США по национальной безопасности Майк Уолтц не только подчеркнул приверженность президента миру на Кавказе и необходимость подписания мирного договора, но и также то, что армянские, христианские политические заключенные в Азербайджане, включая моего клиента Рубена Варданяна, также должны быть освобождены»,- написал международный адвокат Рубена Варданяна Джаред Генсер в X.
-
2025-03-17 08:11
США будут продолжать атаковать йеменских хуситов до тех пор, пока они не прекратят нападения на суда, заявил в воскресенье глава Пентагона Пит Хегсет.