«Արդյունավետ չի գործել»․ Կառավարությունը կլուծարի հանրային խորհուրդը
Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման գործընթացը հանրության համար ավելի վստահելի դարձնելու համար, օրենքի ուժով Հանրային խորհրդի ներկայում գործող կազմը ցրվելու է, ձևավորվելու է նոր խորհուրդ, որն էլ իր հերթին կձևավորի նոր հանձնաժողովը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության հերթական նիստում հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
Փախնախարարը ներկայացրեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսում կձևավորի նոր Հանրային խորհուրդ․ «Փաստահավաք խումբը 7 անդամից բաղկացած կլինի, որոնք կառաջադրեն ՀԿ-ները և նրանք քաղաքականապես չեզոք պետք է լինեն»։
Փոխնախարարի խոսքով՝ Հանրային խորհուրդն այս տարիներին արդյունավետ չի գործել․ «Քանի որ փաստահավաք գործունեությունը մոտ է Հանրային խորհրդի ծավալած գործունեությանը, առավել նպատակահարմար է փաստահավաք գործունեություն իրականացնելու լիազորությունը վերապահել Հանրային խորհրդի կազմում նրա կողմից ձևավորվող առանձին հանձնաժողովի՝ Փաստահավաք հանձնաժողովին»։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ իրենք քաղաքական կամք ունեցել են խնդիրը լուծելու համար, բայց այս տարիներին ինստիտուցիոնալ խնդիրի առաջ են կանգնել, թե որ կառույցում պետք է լինի փաստահավաք խումբը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.