Последние новости

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 34-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մայիսի 20-ին և հունիսի 3-ին կայացած ընտրություններից հետո (մեծամասնական քվեարկությունն ըստ խորհրդային օրենսդրության տեղի ունեցավ 2 փուլով) առաջին նիստերից մեկում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» անվանումով հռչակագիրը: Ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ներկայացված էին 2 հիմնական ուժեր. կոմկուսը և ՀՀՇ-ն։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Հռչակագրով սահմանվեց Հայկական ԽՍՀ-ի վերանվանումը Հայաստանի Հանրապետության։ Դա ընդամենը 34 տարի առաջ էր, պատմության չափանիշներով՝ երեկ

Անցած տարի Հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ մի քանի քաղաքական գործիչներ շնորհավորանքով դիմեցին հայ ժողովրդին, իսկ Փաշինյանի ուղերձից հետևում էր, թե 33-րդ տարեդարձն ամենևին էլ ազգային հպարտության առիթ չէ. ուղերձը հասարակական բացասական արձագանք առաջացրեց...

Ռեժիմի պարագլխի խոսքերում բացահայտ ակնարկ կար, թե Հռչակագիրն է այն բոլոր դժբախտությունների գլխավոր պատճառը, որոնք ներկայումս վտանգում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև հայկական ժողովրդավարության զարգացումը, թեև հենց այդ սկզբունքներն են դրված փաստաթղթի հիմքում: Ռեժիմի պարագլուխը կրկնեց Բաքվի և Անկարայի հայտնի թեզերը, որոնք, ինչպես հայտնի է, պնդում են, որ հայկական նոր Սահմանադրությունն ընդունվի առանց 1990թ. Հռչակագրին հղում բովանդակող նախաբանի:

Անցած տարի Գերագույն խորհրդի պատգամավորները, որոնք անձամբ մասնակցել են Անկախության հռչակագրի ընդունման քվեարկությանը, հավաքվեցին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող նախկին Գերագույն խորհրդի շենքի մոտ, լուսանկարվեցին ի հիշատակ (լուսանկարը միանգամից հայտնվեց ԶԼՄ-ներում), իսկ հետո գնացին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի տուն՝ միասին նշելու հիշարժան օրը: Հավաքվածների թվում էին իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկեր Գևորգ Բաղդասարյանը, ՍԻՄ նախկին առաջնորդ Հրանտ Խաչատրյանը, պատգամավորներ Վարդան Պետրոսյանը և Վլադիմիր Ուզունյանը:

Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձը, ամենայն հավանականությամբ, կնշանավորվի հերթական հիշեցմամբ, թե Արարատ լեռը տեղ չունի ՀՀ պետական զինանշանի վրա: Այն մասին, որ զինանշանից պետք է բացառել առյուծի պատկերը, քանի որ Հայաստանում այդ կենդանիները չեն ապրում, նույնպես նշվել է բազմիցս։ Ի հավելումն ռեժիմի պարագլուխը հորինեց պետական օրհներգի սեփական վերջաբանը, իսկ օրերս քաղաքականացված հանրությանը հրամցրեց իրական Հայաստանի թեմայով իր հեղինակած ոտանավորը։ Չեմ փորձի այլ պարբերականների գործընկերներիս օրինակով համեմատել այդ ոտանավորը Վահան Տերյանի պոեզիայի հետ, համեմատության համար կօգտագործեմ պրոլետարական բանաստեղծ Դեմյան Բեդնիի վաղ քնարերգությունը. պաթոսի մասով համընկնում է կատարելապես

Բաքվի եվ Անկարայի թելադրանքով Փաշինյանը պետական բոլոր փաստաթղթերից հանել է հիշատակումներն Արցախի Հանրապետության մասին։ 2018-ին իշխանությունը զավթելուց անմիջապես հետո ռեժիմի վերնախավը հանդես եկավ ընդդեմ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությանը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում» (ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդված): Փաշինյանի կլիենտ քաղաքական գործիչները և նոր իշխանության մյուս հետևորդները բազմիցս կողմ են արտահայտվել նաև 19-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, որում խոսվում է հայկական Սփյուռքի հետ կապերի մասին։ Էրդողանը հայտարարեց, թե աշխարհասփյուռ հայ համայնքները Թուրքիայի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտն են։ Իրոք որ, այդ համայնքները թույլ չեն տալիս աշխարհին մոռանալ, որ իրենց կազմավորման պատճառը 1915թ. Արևմտյան Հայաստանում իրականացված Ցեղասպանությունն է:

Ակնհայտ է, որ օգոստոսի 23-ին Փաշինյանը կասի այն, ինչը հաճելի կլինի Էրդողանի ու Ալիևի ականջին։

Անկախության հռչակագիրը Սահմանադրություն չէ, այն անհնար է փոխել։ 34 տարի անց պետականաստեղծ փաստաթուղթը շատ ավելի լեգիտիմ է, քան իշխող վերնաշերտի պարագլուխը, քանզի, ի տարբերություն նրա, արտացոլում է հայ ժողովրդի և հայոց անկախ պետականության շահերը։

Գոյություն ունի հիմնական արժեքների հավաքածու, որոնք պարտադիր են անկախության ձգտող ցանկացած երկրի քաղաքացու և հայրենասերի համար: Այդ հավաքածուն հատուկ իմաստ ունի, մեր նախնիները դա հասկանում էին: Այսօր միջին վիճակագրական կիրթ հայը միանգամից կպատասխանի ամերիկյան Անկախության հռչակագրի հեղինակների մասին հարցին (երկրորդ նախագահ Ջոն Ադամս և երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոն), սակայն դժվար թե նշի հայկական Անկախության հռչակագրի 1-2 հեղինակների անուններ: Ընդունված է համարել, թե այն հավաքական աշխատանքի արդյունք է։ Միջին վիճակագրական կիրթ հայը գիտի ամերիկյան իրավունքների օրինագծի գոյության մասին, սակայն դժվար թե անմիջապես հիշի Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի հեղինակած «Դատաստանագիրք» անվանումով փաստաթղթերի մասին: Սմբատ Սպարապետը փորձել է կարգավորել Կիլիկյան Հայաստանի քաղաքացիների փոխհարաբերությունները։ Դժվար թե շատերն անմիջապես հիշեն նաև «Որոգայթ փառաց» (1773թ.) գիրքը, որտեղ առաջին անգամ շարադրվել են հայոց պառլամենտարիզմի գաղափարները:

Միջին վիճակագրական կիրթ հայը ցանկացած լուսանկարում կճանաչի Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքը և Հարավային Դակոտայի Ռաշմոր ժայռին փորագրված խմբային հարթաքանդակը: Ողջ աշխարհին հայտնի է հասցեն. 1600 Փենսիլվանիա-ավենյու, Սպիտակ տուն։ Հայտնի է, որ 1814-ին հայտնվեց «Աստղազարդ դրոշ» հայրենասիրական երգը, որը 1931-ին դարձավ ԱՄՆ օրհներգը:

Հարցրեք միջին վիճակագրական կիրթ հային՝ ինչպիսի՞ն է ՀՀ պետական դրոշի լայնության ու երկարության հարաբերակցությունը։ Եվ բնավ ոչ յուրաքանչյուրը կասի, որ այդ հարաբերակցությունը 1:2 է, որ այդ դրոշը Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) դրոշն է, որ կարմիրը խորհրդանշում է ազատության համար պայքարում հայ ժողովրդի հեղած արյան գույնը, կապույտը՝ հայկական երկնքի գույնը, իսկ ծիրանագույնը ժողովրդի ստեղծարար կամքի խորհրդանիշն է։ Պետական զինանշանի վրա Արարատ լեռան պատկերով վահանն է՝ Նոյյան տապանով ու պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների զինանշաններով: Վահանը պահում են արծիվն ու առյուծը, վահանի տակ՝ սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Պետական խորհրդանշանների նկարագրությունը ներկայացված է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում: Նոր Սահմանադրության նախագծում այդ հոդվածի բովանդակությունը կարող է արմատական փոփոխությունների ենթարկվել...

ԱՄՆ-ը նպատակաուղղված կերպով պարտադրում է աշխարհին իր սիմվոլիկան, դրա վրա ծախսվում են ահռելի գումարներ, գերտերությունը հասկանում է պետական ատրիբուտների և իմաստների նշանակությունը Ամերիկայի, ամերիկացիների և ողջ մարդկության ապագայի համար։ Մարդը սոցիալական արարած է, նրա գիտակցության համար խորհրդանիշներն ու իմաստները որոշիչ դեր են կատարում, հենց այդ պատճառով էլ Փաշինյանը համառորեն զանգվածային գիտակցության մեջ է խցկում այն միտքը, թե Արարատ լեռը հայերի հետ ոչ մի կապ չունի։ ԽՍՀՄ տարիներին ԽՄԿԿ ղեկավարությունը չշարժվեց Թուրքիայի թելադրանքով և չբավարարեց ՀԽՍՀ զինանշանից բիբլիական լեռան պատկերը հանելու պահանջը։ Նոր սահմանադրության նախագիծը, որը Բաքվի և Անկարայի թելադրանքով գրում են Փաշինյանի ձևավորած հանձնաժողովն ու խորհուրդը, ամենայն հավանականությամբ կբովանդակի պետական զինանշանի այլ նկարագրություն...

Ռեժիմի պարագլուխը նոր սահմանադրության նախագիծը կդնի համաժողովրդական հանրաքվեի, որի արդյունքները կենթարկվեն համատարած կեղծման։ Այս ամենը բնավ ինչ-որ մեկի երևակայության արգասիքը չէ, այլ, ավաղ, Ասորեստանի, Բաբելոնի, Պարթևստանի, Պարսկաստանի, Հունաստանի և Հռոմեական կայսրության հասակակցի, աշխարհի հնագույն երկիր Հայաստանի բազմիցս կանխատեսված և միանգամայն իրատեսական ապագան։

Օգոստոսի 23-ին լրանում է Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակը. Հայաստանի Երրորդ Հանրապետության նախահիմքի, որի դեմ այսօր բառացիորեն ոտնձգում են Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանում իշխող ռեժիմը գլխավորող նրանց խամաճիկը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАРАД
    2025-05-07 11:02

    Пашинян модернизирует армянскую армию по американскому образцу – от военной формы до структуры, а потому, возможно, не позволит участие армянского подразделения в параде на Красной площади Москвы по случаю 80-й годовщины победы советского народа в Великой Отечественной войне. Эта победа стоила армянскому народу 300 тыс. жизней, мы заплатили за нее слишком высокую цену, чтобы сегодня отречься от собственного прошлого по первому окрику из ЕС! Впрочем, народ от своего прошлого не отрекался, а главарь режима давно уже утратил живую связь с массами! Политолог Армен Багдасарян указал на то, что возложение Пашиняном венка к памятнику жертвам коммунизма в столице Эстонии преследовало конкретную цель: он хотел, чтобы в Кремле возмутились и отменили приглашение. Трюк, однако, не удался!

  • ПОДАСТ ЛИ В ОТСТАВКУ МЭР ЭЧМИАДЗИНА?
    2025-05-06 09:57

    В апреле мэр Эчмиадзина Диана Гаспарян представила объяснения по поводу убийства, которое тесным образом связано с членами ее семьи. В конце марта на газозаправочной станции, которая принадлежит ее свекру, произошло убийство 35-летнего Артура Пароняна. Сразу стало известно о том, что Паронян несколько месяцев тому назад имел разборку с мужем мэра Эчмиадзина членом совета общины от фракции ГД Арамаисом Мирзояном.

  • СИНДРОМ ОБСС И ЕГО ПОСЛЕДСТВИЯ
    2025-05-05 09:31

    После посещения факультета геологии и географии ЕГУ Анна Акопян попыталась прочесть образовательные лекции на других факультетах, однако профессорско-преподавательский состав этой попытке решительно воспротивился. Только ценой больших усилий удалось не довести дело до скандала. Преподаватель армянского языка филологического факультета Рита Сагателян заявила: "Поход под лозунгом "Образование модно!" - это секта, придуманная Николом и Анной, они занимаются охотой за душами, а наивные люди поддаются им". "Охота за душами" преследует целью насаждение идеологии "реальной Армении", что равнозначно идеологии "Западного Азербайджана".

  • В ПОВЕСТКЕ "ЗАЧИСТКА", или ГДЕ БУДЕТ ЗЕЛЕНСКИЙ 9 МАЯ?
    2025-05-03 09:56

    Российские аналитики наперебой рассуждают о том, что Зеленский уже вышел из игры, а потому в обозримой перспективе следует ожидать его "зачистки", если он будет настаивать на своем и не подпишет документы по итогам переговоров. Трамп уже обвинил его в срыве переговоров по миру, а также выразил неудовлетворение ходом сделки по редкоземельным металлам. Счет, по мнению российских политологов, идет на месяцы. Речь о тех самых месяцах, пока на Украину продолжит поступать оружие, которое направила предыдущая администрация. Похоже, что судьба Зеленского, а, возможно, и его жизнь, напрямую зависят от этих поставок…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ