«ԽԱՂԱՂ» ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ ԳԵՐԻ
Փաշինյանը լետիտիմացրեց Ադրբեջանի «վիշապօձային» քաղաքականությունը
Արցախի համար Հայաստանի անփառունակ տանուլ տված պատերազմին հաջորդած շուրջ 4 տարիները միայն խորացրել են և շարունակում են օր օրի խորացնել մեր երկրի վիճակի ողջ աղետալիությունը, որում նա հայտնվել է Փաշինյանի կառավարության ջանքերով։ Գերագույն «հեծանվորդը և գեդոնիստը», հեշտությամբ հրաժարվելով բուն հայկական հողի նկատմամբ ցանկացած հավակնությունից, հույս ուներ փոխարենը Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչը, իր պարզունակ սակավամիտ ուղեղի դատողությամբ, կհանգեցներ այդ հսկայական կորստի որոշակի «փոխհատուցման»՝ տնտեսության ծաղկման և ժողովրդի բարեկեցության կտրուկ աճի հաշվին։ Իրականում մենք բոլորովին այլ բան ենք տեսնում…
Հայաստանի եվ Ադրբեջանի միջեվ խաղաղության պայմանագրի նախագծից վերջերս փոխադարձ համաձայնությամբ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին դրույթի բացառումը, հակառակ բացահայտ հիմարների և պարզապես Փաշինյանին ձայնակցողների հրճվալից արձագանքների, ըստ էության նշանակում է միայն մեկ բան. Հայաստանի ավելի քան 30-ամյա շրջափակումը, ընդ որում դեպի ծով ուղիղ ելքի բացակայությամբ, կշարունակվի թյուրքական տանդեմի կողմից։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարող է, լոզերը թափելով, ինչքան ասես արդիականացնել Թուրքիայի հետ սահմանի անցակետերը, իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հանդիպել իր թուրք վիզավիի հետ, սակայն կատարված փաստ դարձավ այն, որ Փաշինյանի կառավարությունն իր անխոհեմ և ծայրահեղ դիլետանտ դիվանագիտական քաղաքականությամբ ինքը հրաժարվեց այդ հարցի լուծումից՝ հանուն ոչինչ չնշանակող թղթի կտորի, որի ստորագրումն ինքնին հարցականի տակ է։
Իսկ Իլհամ Ալիևին լոկ առիթ էր պետք, որպեսզի շարունակի «վիշապօձային»՝ Հայաստանի խեղդման և մեկուսացման քաղաքականությունը, ինչին այժմ փաստացի համաձայնել է նաև Փաշինյանի կառավարությունը՝ ինչ-որ ձևական խաղաղության պայմանագրի դիմաց, որը կարող է տարբեր առիթներով հեշտությամբ խախտվել։ Արդյունքում թաղված է Հայաստանի միակ դրական օգուտը, որը միամտաբար ակնկալում էին երկրի իշխանությունները վերջին 4 տարիների աղետալի կորուստներից հետո։ Հընթացս մոռացության մատնվեց փաշինյանական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով, ասես անիմաստ նախշուն խուրջինով, հպարտանում էին Հայաստանի իշխանությունները վերջին տարվա ողջ ընթացքում։
Այսպիսով, եթե նախկինում ապագա խաղաղության պայմանագիրը դիտարկվում էր մեր երկրի համար կարևորագույն ապաշրջափակման հարցի հետ միասին, ապա այժմ դրա մեջ չի լինի ոչ միայն Արցախի, այլև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Ապաշնորհ իշխանությունը ամեն անգամ ծուղակն է գցում մեր երկիրը։ Իսկ չէ որ Ադրբեջանի բռնապետը դեռ այս տարեսկզբին հստակ հասկացնել տվեց, որ առանց Սյունիքով անցնող միջանցքի հարցը լուծելու՝ «Հայաստանը հավերժ կմնա փակուղի», հայտարարելով, որ եթե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա «մենք մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որևէ այլ տեղում»։ Եվ հիմա Փաշինյանը, եթե օգտվենք իր իսկ սիրելի տերմինից, փաստացի լեգիտիմացրեց Հայաստանի հետագա շրջափակումը, թողնելով մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցի լուծումը «հետագային»։
Ընդգծենք այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրի նախագծից տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող կետը փոխադարձ համաձայնությամբ հանելու մասին օգոստոսի 8-ին հայտարարեց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Աքիրբեգովը: Եվ միայն դրանից հետո Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Անի Բադալյանը ստիպված եղավ հաստատել այդ տեղեկությունը ՝ հայտարարելով, թե «կոմունիկացիաների արդյունավետ ապաշրջափակումը մնում է Հայաստանի տեսլականի և տարածաշրջանում խաղաղության ապահովման իր առաջ քաշած օրակարգի կարևոր մասը»։ Բայց ի՞նչ օգուտ նրանից, որ ապաշրջափակման հարցը «մնում է Հայաստանի տեսլականի կարևոր մասը»։ Այդ հարցը միշտ էլ եղել է մեր երկրի տեսլականի և օրակարգի մասը, բայց դա չի խանգարել շրջափակման մեջ պահել մեր երկիրը արդեն 33 տարի…
Մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունների անհեռատես վատթարացման պատճառով Հայաստանի առջև փակվում են «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի դռները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պետական այցից անմիջապես հետո «Ռուսական երկաթուղիները» հաստատեցին Ուլյանովսկ (Ռուսաստան) – Բաքու (Ադրբեջան) – Աստարա (Իրան) առաջին ուղիղ բեռնատար գնացքի երթուղին: Արտահանվող բեռով գնացքը, որը Իրան է տանելու ագրարային, արդյունաբերական և փայտամշակման արտադրանք, պատրաստվում է առաքման: Այս մասին օգոստոսի 20-ին հաղորդեց Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 10:12
Промышленность и все внешнеэкономические показатели – в глубоком минусе Armstat 25 июня опубликовал основные макроэкономические показатели, характеризующие социально-экономическое положение Армении в январе-мае 2025 года относительно того же периода прошлого года. Свежие данные свидетельствуют о том, что проявившиеся с самого начала этого года тревожные признаки в промышленной отрасли и во внешнеэкономической деятельности никуда не делись, по-прежнему красным светом сигнализируя о замедлении темпов экономического роста в стране и в целом о неблагополучной ситуации в экономике Армении…
-
2025-06-26 17:00
Власти спешно перекраивают законы под захват «Электросетей Армении» Все-таки, как говорится, имея язык без костей, можно с легкостью представить черное белым и наоборот. Что и делали на всем протяжении заседания правительства 26-го июня Пашинян и его министры. До сих пор вроде бы считалось, что с сухими цифрами особо не поманипулируешь и с ними шутки плохи, но вот в правительстве Армении наглядно доказали, что шутки с цифрами очень даже хороши… Как всегда, тон манипуляциям задал сам Пашинян, сразу же заявив, что в мае зафиксированы «довольно хорошие показатели», и добавил, что экономика приобретает гибкость. Да, она (экономика), в отличие от него, приобрела такую гибкость, что скоро сломается. Всем известно, что уже несколько месяцев экономика все больше теряет темпы роста, и если, на взгляд некоторых правительственных грамотеев, это называется гибкостью, то значит, что все деградирующие экономики в мире, по логике Пашиняна, отличаются замечательной гибкостью.
-
2025-06-26 09:40
За 20 дней до конца 1-го полугодия, а точнее, по положению на 10 июня, выяснилось, что из уточненной суммы в размере 100 млн драмов, предусмотренной на первую половину года для организации приемов зарубежных делегаций, осталось всего 19 млн.
-
2025-06-26 09:22
25-го июня в Минске прошла рабочая встреча министра по промышленности и агропромышленному комплексу (АПК) Евразийской экономической комиссии (ЕЭК) Гоар Барсегян с заместителем премьер-министра Беларуси, председателем Совета ЕЭК Натальей Петкевич. Стороны обсудили широкий круг вопросов, связанных с развитием промышленности и АПК в рамках ЕАЭС. Особое внимание было уделено реализации совместных проектов, укреплению кооперационных связей, технологическому развитию отраслей и повышению их конкурентоспособности. А уже 26-го июня в столице Беларуси состоялось торжественное открытие IV Евразийского экономического форума…