Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՅԼ ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրավիճակը Հարավային Կովկասում մոտ ապագայում կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը:
«Կովկասում խճճված իրավիճակ է։ Ըստ իս, ավելի ու ավելի շատ այն կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Թեև, իրենց մրցակցության առումով առայժմ Կովկասը համարվում էր ծայրամասային՝ ոչ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նման, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ այնտեղ, որտեղ չինացիները գծագրում են իրենց Եվրասիական հաղորդակցման ուղիները, ամերիկացիները, այս կամ այն կերպ, անընդհատ երևում են: Մենք դա տեսել ենք Վրաստանում, այնտեղ ուղղակի ցուցումներ են եղել», - ընդգծեց քաղաքագետը։
Վերջին շրջանում արտաքին խաղացողների և մասնավորապես Արևմուտքի կողմից տարածաշրջանի նկատմամբ աճել է աշխարհաքաղաքական հետաքրքրությունը։ Արեշևն ասում է, Արևմուտքը «սիրախաղ» է անում Հայաստանի հետ և առաջ մղում սեփական շահերը՝ օգտագործելով իր հնարավորությունները Երևանում: Իր հերթին Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն առաջին հերթին ուղղված է արևմտյան լսարանին: Փորձագետը նկատում է, որ Հայաստանի ներկայացված հեռանկարային հնարավորությունները դեռ պետք է իրագործվեն։
«Խնդիրն այն է, որ այդ կոմունիկացիաները հիմնականում չկան կամ գտնվում են «սաղմնավորման» վիճակում։ Դա վերաբերում է և՛ երկաթուղիների որոշակի հատվածներին, և՛ մասամբ ավտոճանապարհներին, և՛ այլ ուղեկամուրջներին և տարբեր տեսակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել հնարավոր տրանզիտերների համար», - նշել է նա։
Վերադառնալով ամերիկա-չինական շահերի բախման թեմային՝ Արեշևը նշել է, որ տարածաշրջանում ձևավորվող նոր կոմունիկացիոն ենթակառուցվածքների վրա ազդելու ամերիկյան փորձերը կապված են Չինաստանի տնտեսական գործունեությունը դժվարացնելու մտադրության հետ:
Նա մատնանշել է այն հանգամանքը, որ ՉԺՀ-ն վերջին շրջանում լրջորեն ակտիվացել է Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Վրաստանում, Ադրբեջանում: Ի մասնավորի, ռազմավարական հռչակագիրը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են Չինաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սի Ծինփինը և Իլհամ Ալիևը: Չինաստանը ենթադրում է Կովկասյան լոգիստիկ երթուղիների օգտագործում դեպի «Անակլիա» նավահանգիստ՝ շրջանցելով ՌԴ տարածքը, ինչը, փորձագետի կարծիքով, կապված է Ուկրաինայում արդեն երրորդ տարին շարունակվող իրավիճակի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: