Ֆրանսիայում երկարաձգվել է Դուրովի ձերբակալման ժամկետը
Ֆրանսիայում դատարանը 48 ժամով երկարացրել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման ժամկետը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը։
Գործակալությունը նշում է, որ ձերբակալությունը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի Դուրովին։
Bloomberg-ը գրել է նաև, որ Telegram-ի հիմնադրի կալանքը կարող է երկարաձգվել։ Նշվում է, որ ֆրանսիական օրենքների համաձայն՝ կալանքի ժամկետը կարող է ավելացվել միայն մեկ անգամ։
Ֆրանսիայի իշխանությունները Դուրովի գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։ Միայն Telegram-ի թիմն է հրապարակել իր մեկնաբանությունը։ Այնտեղ ասվում է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ Telegram-ը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։
«Աբսուրդ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակի չարաշահման համար», - ընդգծվում է կիրակնօրյա մեկնաբանության մեջ։ Այն նաև նշում է, որ ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ օգտատեր Telegram-ն օգտագործում է որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։
Օգոստոսի 24-ի երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիա ժամանելուն պես ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Նա հարցաքննվել է և բերման է ենթարկվել։ Դուրովը մասնավոր ինքնաթիռով ժամանել է Ադրբեջանից:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.