Արտգործնախարար․ Իրանը էսկալացիայի չի ձգտում, բայց միանշանակ պատասխան կտա Իսրայելին
Իրանը միանշանակ պատասխան կտա Իսրայելին, սակայն այն շատ լավ հաշվարկված կլինի։ Այս մասին Х սոցցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արակչին։
«Իրանը միանշանակ կարձագանքի Թեհրանում Իսրայելի ահաբեկչական գործողություններին, և այդ արձագանքը կլինի կշռադատված և լավ հաշվարկված», – իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Արակչին։
Իրանցի նախարարը հավելել է, որ Թեհրանը տարածաշրջանում իրավիճակի սրացման չի ձգտում։
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։
Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 12:50
В США прекрасно понимают, что возможная агрессия Азербайджана в регионе может смешать карты. Об этом написал на своей странице в Facebook политолог-американист Сурен Саркисян.
-
2025-03-17 12:13
Никол Пашинян назвал кандидата на пост главы Антикоррупционного комитета. Он уточнил, что принял решение представить правительству кандидатуру Артура Наапетяна для назначения на должность председателя комитета.
-
2025-03-17 12:12
Авиакомпания "Армянские авиалинии" заявила о временной приостановке полетов с 7 апреля. Об этом сообщает пресс-служба авиакомпании.
-
2025-03-17 12:10
ВС США планируют перебросить сотни единиц оборудования и транспорта со своих баз в Германии на полигоны в Армении, сообщает RT, изучивший американский портал госзакупок.