Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ Ի՞ՆՉ ԷՐ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԲԱՔՎՈՒՄ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱԵՎ ԶՐՈՒՅՑ ԷՐ ԿԱՅԱՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ
Մեկ շաբաթ առաջ, ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա էր դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի առնչությամբ նախագահ Պուտինը, ևս մեկ անգամ, առաջարկել էր իր երկրի միջնորդական առաքելությունը: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ այդ ժամանակ պաշտոնապես նշվեց, որ թեմայի շուրջ նաև Փաշինյանի հետ է խոսվելու:
Այցից մի քանի օր հետո տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, սակայն հանդիպման դետալների և արդյունքների մասին այդպես էլ ոչինչ չհանրայնացվեց. չոր ու ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունը որևէ էական բան չէր ասում:
Ի վերջո, ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ և ինչո՞ւ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց:
Համաձայնվե՞լ է Փաշինյանը ՌԴ միջնորդական դերին, արդյո՞ք քննարկվել է սահմանազատման հետ կապված վերջին խնդիրները, ի՞նչ է խոսվել կամ ի՞նչ են փոխանցել Բաքվից «խաղաղության պայմանագրի» բանակցությունների վերաբերյալ և ի՞նչ է մտածում ՀՀ կառավարիչը տեղի ունեցածի մասին:
Փաշինյանի կենցաղը, հոբբին, անիմաստ ժամանցն ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր հարթակներով ներկայացվում է, սակայն այն, ինչ վերաբերվում է պետության կարևորագույն հարցերին, ապա դրանք մակերեսային անդրադարձ են ստանում և հասարակությունն իր մաշկի վրա դա զգում է, երբ այն իր ծանր հետևանքներն է ունենում երկրի ու ժողովրդի վրա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 11:06
Армянские силовики в эти минуты находятся в резиденции Католикоса в Первопрестольном Эчмиадзине. Об этом сообщает адвокат Мигран Погосян.
-
2025-06-27 11:04
Следственный комитет возбудил уголовное дело после распространения «фальшивой аудиозаписи», приписываемой премьер-министру Пашиняну, в которой он якобы даёт поручения руководителям СНБ и СК по конкретному уголовному делу.
-
2025-06-27 11:03
Депутата фракции «Справедливость» НС Арцаха Давида Галстяна вчера в полночь также арестовали по делу о «перевороте» архиепископа. На всех арестованных также были наложены дополнительные ограничения: запрещены посещения. Об этом пишет газета «Грапарак».
-
2025-06-27 10:53
Происходящее - признак агонии авторитарного режима, когда власть больше не доверяет собственным основаниям и начинает бояться не только массовых протестов, но и индивидуальных шагов, и даже выражения лица, мысли. Об этом написал бывший председатель Комитета госдоходов Давид Ананян.