Последние новости

Ուկրաինական անօդաչուները գրոհել են բազմահարկեր Սարատովում և Էնգելսում

Ուկրաինայի ԶՈւ դրոնները գրոհել են բնակելի շենքեր Սարատովում և Էնգելսում, տեղեկացրել է Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Չորս մասնավոր տներ վնասվել են Էնգելսի շրջանի Պրիբրեժնի ավանում։ Գնդակոծության հետևանքով մեկ մարդ լուրջ վիրավորում է ստացել։

«Մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- գրել է նահանգապետն իր թելեգրամ-ալիքում։

Կադրերում, որոնք հրապարակում է «ЧП Саратов» ռեսուրսը, երևում է, թե ինչպես են դրոնները մխրճվում բազմահարկ շենքերի մեջ։ Բուսարգինն իր հերթին հավաստիացնում է, որ բոլոր անօդաչուները խփվել են ՀՕՊ համակարգերով, իսկ տների վրա իբր բեկորներն են ընկել։

Ուկրաինայի ԶՈւ-ն ընդհանուր առմամբ ՌԴ տարածքի դեմ օգոստոսի 26-ի գիշերն արձակել է 20 դրոն։ Հարված է հասցվել Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի, Տուլայի, Օրյոլի և Ռյազանի մարզերին։ ՊՆ տեղեկացմամբ՝ բոլոր անօդաչուները խոցվել են ռուսական ՀՕՊ-ի կողմից։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր թելեգրամ-ալիքում գրել է, որ երկու FPV-դրոն գրոհել է մարդատար մեքենայի դեմ Կրասնի Յարուգա- Վյազովոյե ավտոճանապարհին, վիրավորվել են երկու խաղաղ քաղաքացիներ։ Տղամարդուն և 17-ամյա աղջկան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն Կրասնոյարուժյան հիվանդանոցում, տեղեկացրել է նահանգապետը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ