Ռուսաստանը զանգվածաին հարված է հասցրել Ուկրաինային. տուժել է 15 մարզ
Ռուսաստանը զանգվածաին հարված է հասցրել Ուկրաինային։ Օդային տագնապ է հայտարարվել ամբողջ երկրում, պայթյուններ են լսվել Կիևում, Լվովում, Պոլտավայում և այլ քաղաքներում։ «Ուկրէներգոն» հոսանքի անջատումներ է մտցրել, տեղեկացրել է «Настоящее время»-ն։
Վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ գրոհի հետևանքով տուժել է 15 մարզ։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները օգտագործել են անօդաչուներ, հրթիռներ և «Կինժալներ»։ «Ռուս ահաբեկիչների թիրախը նորից դարձել է էներգետիկ ենթակառուցվածքը։ Ցավոք, կան ավերածություններ մի շարք շրջաններում»,- տեղեկացրել է նա։
Դնեպրոպետրովսկի մարզում զոհվել է 69-ամյա մի տղամարդ։ Տեղի են ունեցել մի քանի հրդեհներ, այդ թվում ամառանոցային տանը, տեղեկացրել է մարզի ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։ Մարզի ռազմական վարչության պետ Իվան Ֆյոդորովի խոսքով՝ արկն ընկել է մասնավոր տան կողքին։ Լուցկի քաղաքապետ Իգոր Պոլիշչուկը տեղեկացրել է ենթակառուցվածքի օբյեկտին հասցված հարվածի մասին, զոհվել է մեկ մարդ։
Կիևի մի շարք շրջաններում կան էլեկտրամատակարարման խափանումներ։ Էներգետիկները և ջրմուղագործներն աշխատանքը վերսկսել են մայրաքաղաքի աջ ափին, տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Պոլտավայի մարզում վնասվել է արդյունաբերական օբյեկտ, տուժել է հինգ մարդ, գրել է մարզի ռազմական վարչության ղեկավար Ֆիլիպ Պրոնինը։
Լվովի մարզային ռազմական վարչության պետ Մաքսիմ Կոզիցկին տեղեկացրել է, որ ռուսական զորքերը գրոհել են էներգետիկ օբյեկտները։ Այդ պատճառով Լվովում և մարզում մասնակի խափանվել է էլեկտրամատակարարումը։
Ուկրաինական երկաթուղին տեղեկացրել է մի քանի օբյեկտների հոսանքազրկման մասին։ «Շարքից հանվել են պահուստային ջերմաքարշները, բոլոր գնացքները շարունակում են երթևեկությունը»,- նշել են ընկերությունում՝ ավելացնելով, որ այդ պատճառով հետաձգվում են նաև քաղաքամերձ գնացքների երթուղիները։
«Մեր էներգետիկան ոչնչացնելու ցանկությունը ռուսաստանցիների, նրանց ենթակառուցվածքի վրա թանկ կնստի»,- գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Երմակը։
Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտնել է, որ ռուս զինվորականները գրոհում են էներգետիկ համակարգը։ «Իրավիճակը բարդ է, գրոհների հետևանքները ճշտվում են։ Էներգետիկներն արդեն աշխատում են դրանց վերացման ուղղությամբ»,- նշել է նա։
Մոլդովայում գրոհի հետևանքով գրանցվել են խափանումներ Ուկրաինա-Մոլդովա ընդհանուր բլոկի էներգահամակարգում։ «Այժմ իրավիճակը վերահսկվում է։ Մենք բավական չափով տեղային գեներացիա ունենք, որպեսզի հաղթահարենք աննշան խափանումները»,- նշվել է Moldelectrica ձեռնարկության հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-14 20:02
Авиакомпания «Армянские авиалинии» возобновляет полеты по всем направлениям с 9 декабря.
-
2024-11-14 19:57
Трое мужчин (Рубен Тамразян, Арарат Чирикян, Ваге Мурадханян) и одна женщина (Альфия Цукерман) задержаны в Калифорнии по делу о мошенничестве с использованием необычной схемы.
-
2024-11-14 19:52
Начальник отдела пресс-службы МИД Азербайджана Айхан Гаджизаде ответил премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2024-11-14 19:50
Член Верховного органа РПА Эдуард Шармазанов написал: