ՀՀ ԿԲ-ն նախնական հաստատեց HSBC Bank Armenia-ի գնումը «Արդշինբանկի» կողմից
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստի ժամանակ նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ` հունիսի 12–ին, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնել էր, որ թույլատրել է «Արդշինբանկի» և «Էյչ–Էս–Բի–Սի Բանկ Հայաստան»–ի համակենտրոնացումը` եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։ Հանձնաժողովը վարույթը սկսել էր` հիմնվելով ընկերությունների` 2024 թվականի մարտի 27–ի դիմումների վրա։
ՄՊՀ–ից նշել են, որ կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» ՓԲԸ–ն ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը։
Նշենք, որ 2023 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ HSBC Հայաստանի (բրիտանական կապիտալով բանկ) ակտիվները կազմել են մոտ 290 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 մլրդ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 մլրդ դրամ:
Նշենք, որ բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրվում է եռամսյա ժամկետով, եթե գործողության ավելի երկար ժամկետ նախատեսված չէ տվյալ որոշմամբ: Գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկ: Եթե սահմանված ժամկետում գործարքը չի իրականացվում կամ գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա բանկի նախնական համաձայնությունը ուժը կորցրած է ճանաչվում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.