Սարգիս Կարապետյան․ ՀՀ տնտեսությունը ավելի քան 20 հազար պոտենցիալ նոր աշխատատեղ է կորցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեկ նոր բարձր տեխնոլոգիական աշխատատեղը ստեղծում է 3-6 նոր աշխատատեղ այլ ոլորտներում: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Նա նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում մոտավորապես 14 տոկոս է, և եթե այդ տոկոսն ավելանա, ընդհանուր առմամբ տնտեսության արդյունավետությունը նույնպես կբարձրանա։
«Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտը և այլ ոլորտները հենց դրա շնորհիվ են սկսել զարգանալ»,- նշել է Կարապետյանը։
Նրա հաշվարկներով՝ 2017-2020 թվականներին ոլորտում բացվել է մոտավորապես 14 հազար աշխատատեղ, որից 5400-ը մնացել է թափուր։
«Սա նշանակում է, որ մեր տնտեսությունը կորցրել է 5400 բարձր վարձատրվող աշխատող։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ևս 15000 պոտենցիալ նոր աշխատատեղեր այլ ոլորտներում չեն ստեղծվել»,- ընդգծել է նա։ Նրա համոզմամբ՝ երկրում լավ մասնագետներ կան, բայց նրանց թվաքանակը քիչ է։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս պահանջարկը գերազանցում է առաջարկին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.