Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՍՏԱՑԵԼ Է HSBC ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԸ

Սույն թվականի օգոստոսի 27-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նախնական համաձայնություն է տվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալի մասնակցության ձեռքբերմանը: Դրանից առաջ՝ ս/թ. հունիսի 6-ին, ստացվել էր նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թույլտվությունը Արդշինբանկ և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերությունների համակենտրոնացման մասով:

Այսպիսով Արդշինբանկը հայտնում է, որ վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից ստացել է անհրաժեշտ բոլոր թույլտվությունները «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի 100% բաժնեմասերը ձեռք բերելու ու գործարքը ավարտելու համար:

Առաջիկա ամիսներին կշարունակվեն աշխատանքները Արդշինբանկի համակարգ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի միգրացիայի ուղղությամբ: Միգրացիայի հաջող ավարտին պես կվերջնականացվի բանկի ձեռբերման գործարքը:

Գործարքի կապակցությամբ Արդշինբանկը մեկ անգամ ևս հայտնում է, որ ուրախ է ողջունելու «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաճախորդներին իր բանկային հարթակում և ապահովելու է նրանց սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաև հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն:

Կենտրոնական բանկի կողմից նշանակալի մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության տրման կապակցությամբ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանն ասաց. «Այս գործարքի հաջող ավարտը նշանակալի փուլ կդառնա Արդշինբանկի երկարաժամկետ ռազմավարության իրականացման ճանապարհին, որի գլխավոր նպատակն է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) իրականացումը կապիտալի միջազգային շուկաներում»:

Արդշինբանկի մասին

 Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։

 Արդշինբանկն ունի ավելի քան 385.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

 Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։

 Արդշինբանկը ներդրումներ է կատարում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում՝ մեծացնելով իր ներգրավվածությունը «կանաչ բանկինգում»։ Բանկի գործունեությունը հիմնված է սոցիալական պատասխանատվության ու շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների վրա՝ ամուր կորպորատիվ կառավարման զուգորդմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРДШИНБАНК ПРИЗНАН ЛУЧШИМ БАНКОМ АРМЕНИИ СРАЗУ В ЧЕТЫРЕХ НОМИНАЦИЯХ ПО ВЕРСИИ GLOBAL BANKING & FINANCE REVIEW
    2025-04-17 16:27

    Британский журнал Global Banking & Finance Review назвал Ардшинбанк лучшим в Армении по итогам 2025 года сразу в четырех категориях: «Лучший корпоративный банк» «Лучший банк в сфере корпоративной и социальной ответственности (КСО)» «Лучший прайвит банк» «Лучший розничный банк»

  • КНИГА 100-ЛЕТНЕГО АРМЯНСКОГО ВЕТЕРАНА
    2025-04-17 09:10

    По инициативе и при непосредственном участии Юрия Навояна, председателя организации ДИАЛОГ, в одноименной книжной серии в Москве издан сборник стихов 100-летнего ветерана Великой Отечественной войны Лачина СТЕПАНЯНА «Моё время, моя Победа».

  • Мигран АКОПЯН: ДЛЯ НАЧАЛА НУЖНО СДЕЛАТЬ ОДНУ ВЕЩЬ – НЕ БЫТЬ МАНКУРТОМ
    2025-04-16 09:58

    В Армении действует удерживаемая внешними штыками негосударственная система, своим участием в которой оппозиция легитимировала антиармянский и пожирающий армян режим, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран Акопян. Он убежден, что это - очевидная для всех реальность, которую надо учитывать также, как когда-то предки армян считались с реальностью оккупационной власти Кара-Коюнлу или Кызылбашей, а для начала нужно сделать одну вещь: не быть манкуртом. Публикацию полностью приводим ниже.

  • РАЗРАБОТКИ ГРИГОРЯНА - ОТ ТЕОРИИ К ПРАКТИКЕ
    2025-04-16 09:35

    Круглые года оказались главными в судьбе Самвела Григоряна, крупного ученого, члена-корреспондента АН СССР (1987) и академика РАН (2000). Родился он в марте 1930-го в с. Гиши (Мартунинский район НКАО), скончался в апреле 2015 г. в Москве. За 85 лет жизни доктор физико-математических наук исследовал различные направления в науке и оставил множество ценных работ по аэродинамике, механике сплошных сред, грунтам и горным породам, сейсмологии, материаловедении и др.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ