«Հրապարակ». ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲՈՒՌՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում առաջիկա օրերին քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում․ մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար:
Եթե «խաղաղ» չստացվի, որոշները, Փաշինյանին բնորոշ ոճով, կարող են հայտնվել ճաղերի ետևում։ Որքան էլ հանրային տարբեր շրջանակներ տպավորություն ունեն, որ Սյունիքի երբեմնի ըմբոստներն ընդունել են Փաշինյանի «կրոնը», սակայն իշխանության նկատմամբ նրանց լոյալությունը մեծապես պայմանավորված է մարզպետի` Ռոբերտ Ղուկասյանի գործոնով:
Կալավանցի Ռոբերտը մարդկային և գործնական ջերմ հարաբերություններ է հաստատել համայնքի ղեկավարների հետ և համոզել, որ իր «խաթրը չկոտրեն»` մասնակցեն պետական որոշ միջոցառումների, դիմավորեն վարչապետին ու նրա տիկնոջը՝ խոստանալով փոխադարձաբար կառուցողական վերաբերմունք քաղաքական վերնախավի կողմից։
Սակայն Նիկոլ Փաշինյանը վեր է մարդկային բոլոր հարաբերություններից, ուստի որոշել է առաջիկայում սպասվող քաղաքական և ընտրական գործընթացներին ընդառաջ՝ վերացնել իր առջև ծագող բոլոր հնարավոր խոչընդոտները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.