«ՑԵՄԵՆՏ» ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ 600-ԻՑ ԱՎԵԼԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՀԱՅԵՐ ԵՆ ԵՂԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բանտարկյալների անունները՝ Alpha News-ի բացառիկ հարցազրույցում
Alpha News-ի տրամադրության տակ է հայտնվել ավստրիական «Ցեմենտ» համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների ցուցակը, որտեղ հայտնաբերվել են անհետ կորած համարվող Խորհրդային քաղաքացիների անունները: Նրանց թվում են ավելի քան 600 հայեր։
Alpha News-ին ցուցակը տրամադրել են տնտեսագիտության թեկնածու, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի աշխատակից, բիզնես-ինֆորմատիկայի ամբիոնի ավագ դասախոս Մարիամ Միրզոյանը և «Ազգային անվտանգության զարգացման ռազմավարություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ռոբերտ Ավջյանը, որոնք զբաղվում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված կամ անհայտ կորած անձանց մասին տեղեկատվության ուսումնասիրությամբ:
««Ցեմենտ» ճամբարում բանտարկյալներ կային ամբողջ Եվրոպայից, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ-ից»,- ասել է Ռոբերտ Ավջյանը Alpha News-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ բանտարկյալների թիվը հասել է մոտ 10 հազարի։ Ըստ թանգարանի տնօրենի՝ նրանցից մոտավորապես 2 հազարը խորհրդային քաղաքացիներ էին։
«Ուսումնասիրելով ցուցակը՝ նկատեցինք, որ այնտեղ հայաստանցիներ կան։ Մենք, բնականաբար, սկսեցինք զբաղվել այդ հարցով։ Եկել ենք Հայաստան, շփվում ենք ձեզ հետ, ուզում ենք ցուցակները փոխանցել, մեծ հույս ունենք, որ դուք կօգնեք մեզ այդ հարցում, կհրապարակեք այդ ցուցակները, և հարազատներն ու մտերիմները դրանցում կգտնեն իրենց հարազատներին, իրենց հերոսական նախնիներին: Մեծ հույս ունենք, որ նրանք հնարավորություն կունենան այցելել Ավստրիա, թաղման վայրեր, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին և ծաղկեպսակներ դնել», — ասել է նա։
«Ցեմենտ» համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է նացիստների կողմից 1943 թվականին ավստրիական Էբենզե քաղաքի մոտակայքում։ Նրա տեղում ներկայումս գործում է թանգարան։
Անհայտ կորածների ամբողջական ցուցակն այստեղ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: