Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ․ ԱՌԱՆՑ ՈՍԿՈՒ ՎԵՐԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՈՉ ԹԵ ԱՃ, ԱՅԼ 11 % ԱՆԿՈՒՄ
ՀՀ արտահանումը 2024 թ. 1–ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ըստ պաշտոնական տվյալների` աճել է 90 տոկոսով, և ունենք մոտ 7.7 % տնտեսական աճ։ Մինչդեռ իրականությունն այլ է։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանի տնտեսությունը 2024 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աղասի Թավադյանը։
«Իրականությունը մի քիչ այլ է. 2024 թվականի վերջին տվյալների համաձայն` ՀՀ արտահանման ծավալը (2024 թ. հունիսը 2023 թ. հունիսի համեմատ) կազմել է 13 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտահանման 62 տոկոսը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները։ Եթե հանենք այս ցուցանիշը, ապա մենք ոչ թե ունենք 90 տոկոսով աճ, այլ 11 տոկոսով անկում»,– ընդգծեց Թավադյանը։
Նա ավելացրեց, որ 2023 թ. նոյեմբերից մինչև 2024 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 6.45 մլրդ դոլարի թանկարժեք քարեր և մետաղներ, որից 4.85 մլրդ դոլարը` 75 %–ը, բաժին է ընկնում ոսկուն: Նույն ժամանակահատվածում ներմուծվել է 5.81 մլրդ դոլարի ոսկի, ինչը կազմում է թանկարժեք մետաղների և քարերի ընդհանուր ներմուծման 88 %–ը:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա, ըստ նրա` ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի հետ առևտուրը առանցքային դեր է խաղում ՀՀ տնտեսության մեջ:
Թավադյանը հիշեցրեց, որ 2024 թ. առաջին կիսամյակում Ռուսաստան արտահանումը կազմել է 1.41 մլրդ դոլար, ինչը 21.1 %–ով պակաս է, քան 2023 թ. նույն ժամանակահատվածում, իսկ ներմուծումը հասել 6.96 մլրդ դոլարի:
«ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը էականորեն փոխվել է՝ Ռուսաստանի դերի մեծացմամբ որպես ներմուծման աղբյուր և Մերձավոր Արևելքի ու Չինաստանի՝ որպես արտահանման ուղղություններ»,– ընդգծեց նա:
Ըստ Թավադյանի` Հայաստանի կայուն տնտեսական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ռազմավարություններ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը և վերաարտահանման գործառնություններից կախվածության նվազեցմանը:
Այդ իմաստով, նրա խոսքով` նշանակալի դեր է խաղում ԵԱՏՄ անդամակցությունը, և Հայաստանը պետք է օգտագործի ինտեգրման առավելությունները տնտեսության տարբեր ոլորտներում աճը խթանելու համար՝ միաժամանակ աշխատելով այլ երկրների և տարածաշրջանների հետ առևտրային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.