Последние новости

Դեսպանների այցը Կիրանց առանց միջադեպի չի եղել

Օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների այցը Տավուշի մարզի Կիրանց համայնք հարթ չի ընթացել։ Այցի մասին մանրամասներ է հրապարակել «Հրապարակ» օրաթերթը։

Նշվում է,. որ ԱԳՆ-ն Կիրանցի համայնքապետարանին նախապես չի տեղեկացրել այցի մասին՝ հույս ունենալով, որ կխուսափեն տհաճ միջադեպերից, սակայն թերթին պատմել են, որ Արարատ Միրզոյանին և դիպկորպուսի ներկայացուցիչներին «ըստ արժանվույն» են դիմավորել։

«Չնայած Կիրանցի հյուրերը գյուղ են ժամանել ՆԳՆ մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք փորձել են նախապես «մաքրել» նրանց ճանապարհը, սակայն դպրոցի մոտ գյուղի բնակիչներից մեկը, որին թույլ չեն տվել մոտենալ դեսպաններին, բղավել է՝ «Փաշօղլուի ստրուկներ», իշխանությունների հասցեին այլ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել։ Մեկ ուրիշն էլ գյուղամիջում է բողոքել»,–գրում է թերթը։

Երեկ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: ԱԳՆ–ից հայտնում էինք, եր ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ