Արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը․ խափանման միջոցը փոխվել է
Արցախցի բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը փոխվել, և նա կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ դատարանը բավարարել է «11-ի գործով» ներկայացված միջնորդությունը։
«Վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելով՝ դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում»,- գրել է Բաբայանը։
Փաստաբանը նաև կատակել է՝ եթե Մանվելն առանց մեդալի վերադառնա Բուլղարիայից, ապա կդադարի դատարանում նրա շահերը ներկայացնել։
Նշենք, որ Մանվել Պետրոսյանն անցնում է 2023թ․ սեպտեմբերի 19-ի զանգվածային անկարգությունների գործով։ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հերթական ռազմական ագրեսիայից հետո մեծ թվով մարդիկ հավաքվեցին կառավարության շենքի մոտ՝ իշխանություններից պատասխան պահանջելով կատարվողի համար։ Բողոքի ակցիայի ժամանակ հրմշտոց և բախումներ էին սկսվել մասնակիցների և ոստիկանների միջև։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.