ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը անգործություն է ցուցաբերում անհայտ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում
Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ անհայտ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում, անհետ կորածների միջազգային օրվան ընդառաջ Վանաձորում հայտարարել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։
«2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում անցած դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացման դեպքերին ավելացել են նորերը։ Ավելին, նույնիսկ փաստագրված ու տեսաապացույցների առկայության դեպքում Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ զինվորականների ճակատագիրը ճշտելու հարցում»,– ընդգծել է Հայկ Սարգսյանը։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներին և դատարաններին ներկայացնելու համար՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի հանգամանքներում հարկադիր անհետացումները, միջազգային իրավունքի համաձայն, կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն։
Ի դեպ, բռնի անհետացման դեմ պայքարի, այդ թվում՝ նման հանցագործությունների կանխարգելման և անպատժելիության շրջանակներում, Հայաստանը ստորագրել և վավերացրել է «Հարկադիր անհետացման ենթարկված բոլոր անձանց պաշտպանության համար» միջազգային կոնվենցիան։
«Մենք պատասխանատվություն ենք կրում լինել պահանջատեր և պատասխանատվության կանչող ձայն: Մեր միջազգային գործընկերների հետ մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու ուղղությամբ։ Հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել հումանիտար համագործակցությունը և միշտ բաց է եղել բոլոր ներգրավված կողմերի հետ աշխատելու համար՝ կարևորելով նման համագործակցությունը՝ որպես վստահության և խաղաղության հասնելու միջոց։ Ուզում եմ վստահեցնել, որ աշխատանքը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել բոլոր անհայտ կորածների ճակատագիրը»,- եզրափակեց Սարգսյանը։
ԿԽՄԿ պատվիրակության տվյալներով՝ Արցախյան առաջին պատերազմից և 2020-2023թթ.ռազմական գործողություններից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.