Արցախի անկախության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով ձեռնարկ՝ Երևանում
Հայկական Արցախի լինելիության խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև համազգային նոր հանձնառությունների և այս կործանարար ընթացքը կանխելու հրամայականն է թելադրում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«1991 թ․ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերահաստատվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված Անկախության հռչակագրով։
Հայկական Արցախի լինելիության խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև համազգային նոր հանձնառությունների և այս կործանարար ընթացքը կանխելու հրամայականն է թելադրում։
ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի կազմակերպած՝ «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով ձեռնարկը, որը տեղի կունենա ս․թ սեպտեմբերի 2-ին, «Հարսնաքար» համալիրում, նպատակ ունի ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը, նաև ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրավերների և քաղաքական լուծումների, համազգային հանձնառությունների և Արցախահայության անօտարելի իրավունքների իրացման վերաբերյալ։
Ձեռնարկին հրավիրված են ՀՀ պետական քաղաքական գործիչներ, հոգևոր և հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։
«Վերադարձ» խորագրով ձեռնարկին կցուցադրվի Սեպտեմբերի 19-ի դեպքերի մասին պատմող փաստագրական ֆիլմ, ինչպես նաև հանդես կգան Արցախի պետական մի շարք մշակութային կոլեկտիվներ»,- գրել է Սաղաթելյանը։
Alpha news
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 13:01
Интервью с юристом с Сирануш Саакян, представляющей в ЕСПЧ интересы удерживаемых в Азербайджане армянских военнопленных.
-
2025-03-18 12:57
Центробанк Армении оставил ключевую ставку на уровне 6,75%. Решение об этом было принято на сегодняшнем заседании совета ЦБ.
-
2025-03-18 12:55
По инициативе фракции «Мать Армения» в Совете старейшин Еревана в повестку Совета старейшин столицы представлен проект, предлагающий новые пакеты билетов и тарифы за проезд в транспорте.
-
2025-03-18 12:54
Из 30 вырубленных в ереванском ботаническом саду деревьев порядка 20 были вырублены осенью 2024 года, а остальные – несколько лет назад. Такое заявление распространила дирекция Ереванского ботанического сада в ответ на публикации в соцсетях.