Պաշտպան․ Հրայր Թովմասյանը չի ծանուցվել դատական նիստերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ՝ ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ՝ որոշում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերից այլ նորմերով առաջնորդվել, մեկ որոշում է Քրեական դատավարության օրենսգրքի հարմար նորմերն օգտագործել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, դատարանի դիմաց հայտարարեց Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանին դատարանը հեռացրել է վարույթից և չի ծանուցել դրանից հետո տեղի ունեցող նիստերի մասին, նաև ինքը՝ որպես պաշտպան չի ստացել որոշ ծանուցումներ, քանի որ այլ հասցեով էր դատարանն ուղարկել։
Օրբելյանը նկատեց, որ դատարանը փոստի միջոցով չի ուղարկել ծանուցումը Հրայր Թովմասյանին, նաև փորձ չի արել ՍԴ-ից ճշտել Հրայր Թովմասյանի էլեկտրոնային փոստի հասցեն, որով ծանուցում են ՍԴ դատավորին։
Փաստաբանը հիշեցրեց, որ դատավորը իրեն հանձնարարել է ապահովել Հրայր Թովմասյանի մասնակցությունը, ինչի պարտավորություն և հնարավորություններ ինքը չունի և հրաժարվում է ոչ ֆորմալ գործողություններից որովհետև այն կարող է օգտագործվել իր դեմ։
Նշելով, որ առանց ՍԴ-ի համաձայնության չի թույլատրվում ՍԴ դատավորին բերման ենթարկել՝ Օրբելյանն ասաց. «Մեր գնահատմամբ, ոչ իրավաչափ որոշում է կայացվել, որովհետև ծանուցելու ողջամիտ գործընթաց տեղի չի ունեցել, ամենատարածված եղանակով՝ փոստով ծանութցում չի արվել։
Ստացվում է, որ անընդհատ դրոշակ դարձնելով ողջամիտ ժամկետում Հրայր թովմասյանի դատական քննության իրավունքը՝ կասկածի տակ են դնում մնացած բոլոր անձանց իրավունքները։ Սա ակնհայտորեն իրավական պետության, իրավունքի գերակայության ընկալման հնարավորություն չի տալիս։ Պնդելով, թե չծանուցված անձը չներկայանալով դատարան չարաշահում է իր իրավունքը՝ ողջամիտ չէ։ Որպեսզի անձը չարաշահի իրավունքը, պետք է ունենա այդ իրավունքը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.