ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, կամ՝ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՃԱՐՊԻԿ ԽՈՒՍԱՎԱՐՈՒՄԸ
Փաշինյանի կառավարության օրոք 6 տարվա ընթացքում գյուղատնտեսության վիճակը և, համապատասխանաբար, երկրի պարենային անվտանգության մակարդակը հասցվել են ողբալի վիճակի, բայց գործադիր իշխանությունը շարունակում է իր ապիկար ծրագրերի անվան տակ շռայլորեն ցիրուցան անել հարկատուների հավաքած միջոցները։ Ահավասիկ օգոստոսի 29-ին էլ կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջարկով փոփոխություններ կատարվեցին լիզինգի խթանման և սպանդանոցային ցանցի ընդլայնման ծրագրերում…
Կառավարությունը որոշում ընդունեց ագրոպարենային ոլորտի համար լիզինգով վերցվող սարքավորումների արժեքի շեմը 1 մլրդ դրամից բարձրացնել 2 մլրդ դրամի։ Նույնը վերաբերում է շարժական (մոդուլային) սպանդանոց հիմնել ցանկացողներին, քանի որ ստացիոնար սպանդանոցների ներկայիս ցանցը չի ծածկում անասնաբույծների կարիքները և հաճախ հեռու է գտնվում հաճախորդներից, ինչն ավելացնում է անասունների տեղափոխման ծախսերը: Մոդուլային (շարժական) սպանդանոցների հիմնադիրները պետք է մուծեն 20% կանխավճար, որի 80%-ը կրկին հանձն կառնի սուբսիդավորել պետությունը։
Եվ վերջապես, կառավարությունը բարձրացրեց լիզինգային այն ծրագրերի սուբսիդավորումը, որոնց բանկային տոկոսադրույքը 13,5% -15%-ի միջակայքում է՝ 10%-ից հասնելով 12%-ի։ Հավելենք նաև, որ քննարկումներին կրկին մասնակցել են… պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը։ Այսպես, Պապիկյանը, դիմելով Պապոյանին, դժգոհություն է հայտնել, որ լիզինգային ծրագրերից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք, այլ ոչ թե համայնքները, իսկ Արարատ Միրզոյանին այլ հարց քննարկելիս հուզել է այն փաստը, որ վերականգնվում և պահպանվում են միայն կրոնական հուշարձանները, թեև դա այդպես չէ և արգելոցի կարգավիճակ են ստանում նաև աշխարհիկ տեսարժան վայրերը, օրինակ՝ ամրոցներն ու դղյակները։ Ի դեպ, Փաշինյանն ընդ որում նորից կրկնեց իր այն միտքը, որ այդ բոլոր պատմամշակութային տեսարժան վայրերը «պետք է եկամուտ բերեն»։
Ինքնագովերգման հակված Փաշինյանը հայտարարեց նաև, թե «արդեն վիզուալ տեսնում ենք լիզինգային ծրագրի արդյունքը» հանրապետությունում նոր տեխնիկայի առկայության առումով, թեև նույն վիզուալ վիճակագրական տվյալները, չգիտես ինչու, վկայում են գյուղատնտեսության ոլորտի լճացման, ցանքատարածությունների կրճատման և երկրի պարենային անվտանգության (ինքնապահովման) մակարդակի կտրուկ անկման մասին, ինչի հետևանքը սննդամթերքի ներկրման մշտական աճն է։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց գյուղատնտեսականը ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի նկատմամբ կառավարության մոտեցումների վերանայման մասին։ Նրա խոսքերով, ի սկզբանե նման ծրագրերը որպես սոցիալական ուղղվածության պայման պարունակել են նվազագույն շեմեր (3 հա-ից ոչ ավելի և այլն) և մեծ ժողովրդականություն չեն վայելել, բայց հիմա ինքը որոշել է ընդհանրապես հրաժարվել այդ ծրագրերի սոցիալական բաղադրիչից և օգնել խոշոր տնտեսություններին: Նկատենք, որ Փաշինյանի «ժողովրդական» կառավարությունն արդեն վաղուց այդպիսին չէ և գնալով ավելի է արտահայտում խոշոր սեփականատերերի, գործարարների ու հողատերերի և առհասարակ ունևոր խավի շահերը…
Փաշինյանը գոհունակությամբ արձանագրեց նաև դպրոցների կառուցման և վերակառուցման ընթացքի «կառավարելի բնույթը», թեև արդեն պարզ է, որ 2026 թվականին իր պաշտոնավարման ավարտին 300 դպրոց կառուցած լինելու խոստումը, ինչպեսև բազմաթիվ այլ խոստումներ, չի կատարվելու: Ինչպես զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, այս տարի շահագործման է հանձնվել ընդամենը 28 նոր դպրոց, ևս 7-ը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 1-ին, այսինքն երկու օր անց, իսկ մինչև տարեվերջ կավարտվի ևս 10-ի շինարարությունը: Այսպիսով, հերթական խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի առաջ Հայաստանում 300 նոր դպրոցներից առկա կլինեն միայն 45-ը։ Վիճակը բնավ չի փրկում նաև փոխվարչապետի այն հայտարարությունը, որ 2025 թվականին «հիմնականում շահագործման կհանձնվի ևս 26 դպրոց»: Ստացվում է, որ եկող տարեվերջին, այսինքն նոր ընտրություններից արդեն կես տարի առաջ, կարելի կլինի խոսել խոստացված 300 դպրոցներից միայն 71-ի մասին։
Ըստ երևույթին, զգալով, որ բոլորովին համոզիչ չէ, Տիգրան Խաչատրյանը գործին խառնեց ևս 140 դպրոց, որոնց շինարարությունը դեռ չի էլ սկսվել (դրանցից 111-ը տենդերների փուլում են, ևս 30-ի համար տենդեր կհայտարարվի սեպտեմբերին): «Այսպիսով, մենք այս տարին կամփոփենք 210 դպրոցը գերազանցող ցուցանիշով, որոնք կառուցված են կամ ընթացքի մեջ են»,-ճիզվիտաբար խուսավարեց վերջում փոխվարչապետը, թեև ակնհայտ է, որ «այս տարվա ամփոփման» մեջ դժվար թե արժե ներառել 140 դպրոցները, որոնց շինարարությունը դեռ չի էլ սկսվել: Փաշինյանը կա՛մ չնկատեց, կա՛մ չցանկացավ նկատել ճարպիկ խուսավարումը, ուստի, հաշվի առնելով ասված ամենը, առաջիկա մեկուկես տարվա ընթացքում կառավարությունից ամենայն հավանականությամբ կարելի է ակնկալել սպեկուլյատիվ մանիպուլյացիաների ու մեքենայությունների տարափ, երբ ցուցանիշների հետևից ընկած, օրինակ, նոր ու վերակառուցված դպրոցների տեղ կներկայացվեն մասնավորապես նրանք, որոնց հապճեպ դիպչել է լոկ թեթև կոսմետիկ վերանորոգում։ Ներկայիս իշխանությունների համար մանիպուլյացիաները սովորական բան են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 10:12
Промышленность и все внешнеэкономические показатели – в глубоком минусе Armstat 25 июня опубликовал основные макроэкономические показатели, характеризующие социально-экономическое положение Армении в январе-мае 2025 года относительно того же периода прошлого года. Свежие данные свидетельствуют о том, что проявившиеся с самого начала этого года тревожные признаки в промышленной отрасли и во внешнеэкономической деятельности никуда не делись, по-прежнему красным светом сигнализируя о замедлении темпов экономического роста в стране и в целом о неблагополучной ситуации в экономике Армении…
-
2025-06-26 17:00
Власти спешно перекраивают законы под захват «Электросетей Армении» Все-таки, как говорится, имея язык без костей, можно с легкостью представить черное белым и наоборот. Что и делали на всем протяжении заседания правительства 26-го июня Пашинян и его министры. До сих пор вроде бы считалось, что с сухими цифрами особо не поманипулируешь и с ними шутки плохи, но вот в правительстве Армении наглядно доказали, что шутки с цифрами очень даже хороши… Как всегда, тон манипуляциям задал сам Пашинян, сразу же заявив, что в мае зафиксированы «довольно хорошие показатели», и добавил, что экономика приобретает гибкость. Да, она (экономика), в отличие от него, приобрела такую гибкость, что скоро сломается. Всем известно, что уже несколько месяцев экономика все больше теряет темпы роста, и если, на взгляд некоторых правительственных грамотеев, это называется гибкостью, то значит, что все деградирующие экономики в мире, по логике Пашиняна, отличаются замечательной гибкостью.
-
2025-06-26 09:40
За 20 дней до конца 1-го полугодия, а точнее, по положению на 10 июня, выяснилось, что из уточненной суммы в размере 100 млн драмов, предусмотренной на первую половину года для организации приемов зарубежных делегаций, осталось всего 19 млн.
-
2025-06-26 09:22
25-го июня в Минске прошла рабочая встреча министра по промышленности и агропромышленному комплексу (АПК) Евразийской экономической комиссии (ЕЭК) Гоар Барсегян с заместителем премьер-министра Беларуси, председателем Совета ЕЭК Натальей Петкевич. Стороны обсудили широкий круг вопросов, связанных с развитием промышленности и АПК в рамках ЕАЭС. Особое внимание было уделено реализации совместных проектов, укреплению кооперационных связей, технологическому развитию отраслей и повышению их конкурентоспособности. А уже 26-го июня в столице Беларуси состоялось торжественное открытие IV Евразийского экономического форума…