ՆԳՆ․ Հանրապետական հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը
Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը հաստատել է տուժած տնտեսվարողների ցանկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ նշել էինք, որ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն հավելյալ աջակցություն կստանան։ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15–ի նիստի ժամանակ հաստատեց տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու միջոցառումների հերթական փաթեթը։
ՆԳՆ–ում տեղի ունեցած հանրապետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը, նշվել է, որ տնտեսվարողները դիմումները կարող են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մինչև հոկտեմբերի 25–ը ներառյալ։
Նշվում է, որ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով վնասի գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։
Նիստի ժամանակ միաձայն հաստատվել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։
«Ամփոփ տվյալները փաստացի տուժած տնտեսվարողների տվյալներն են, իսկ աջակցություն տրամադրելու հարցը պետք է որոշի Էկոնոմիկայի նախարարությունը՝ ստուգելով աջակցության տրամադրման համար կառավարության կողմից սահմանված՝ տնտեսվարողներին ներկայացվող պահանջները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովն արձանագրել է, որ հաստատված տվյալները կտրամադրի էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառու տնտեսվարողների աջակցության տրամադրման հետագա գործընթացը՝ պահպանելով ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշները։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15–ի նիստի ժամանակ հաստատել էր, որ դիմումները պետք է ներկայացվեն էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային փոստին մինչև հոկտեմբերի 15–ը։ Գումարը կհատկացվի երկու բաղադրիչով` ըստ ձեռնարկատերերի անշարժ գույքի տեղակայման և մակերեսի և ըստ պետական բյուջե վճարած հարկի չափերի։
ՆԳՆ հաղորդագրության մեջ նշված ժամկետից ստացվում է` դիմումների ընդունումը ևս 10 օրով երկարաձգվել է, թեև չի նշվել հիմնավորումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 14:02
Оппозиционный депутат от парламентской фракции "Армения" Гарник Даниелян выразил обеспокоенность по поводу увеличения смертельных случаев и актов членовредительства в уголовно- исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-03-18 13:58
Группа арцахцев проводит акцию протеста возле здания правительства Армении. Они требуют встречи с вице-премьером Тиграном Хачатряном для обсуждения своих проблем. Участники протеста отмечают, что не получили поддержки, предназначенной для вынужденно перемещенных из Арцаха лиц.
-
2025-03-18 13:57
Россия убедилась в настрое Азербайджана продолжать многоплановое сотрудничество с РФ и выстраивать союзнические отношения. Об этом заявила председатель Совета Федерации Валентина Матвиенко, передает РИА Новости.
-
2025-03-18 13:56
Следственный комитет Армении возбудил уголовное дело после сообщений об избиении выходца из Нагорного Карабаха полицейскими в Ванадзорском отделе. Об этом сообщили Sputnik Армения в пресс-службе СК.