Փաշինյան․ Ադրբեջանում կայանալիք «COP 29»-ին կմասնակցենք, թե ոչ՝ դեռ որոշում չկա
Արդյոք հայկական կողմը կմասնակցի՞ նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելիք «COP 29»–ին, թե ոչ, դեռ հստակ որոշում չկա։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատշաճ ժամանակում կկայացնենք որոշում` կմասնակցե՞նք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք «COP 29»–ին, թե՞ ոչ։ Ես պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե հիմա տեսականորեն խոսեն, ապա որևէ որոշում բացառել չի կարելի` նայած թե ամենավերջին հնարավոր ժամկետում, երբ պետք է որոշում կայացնել, ինչ իրադրություն կլինի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։
2023 թվականի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:47
Лжец, опубликуй документ, ты, наконец, собираешься публично рассказать, что такое это так называемое мирное соглашение? Об этом в беседе с журналистами 17 марта заявил лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян.
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».