Կոնստանտին Զատուլին․ ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել հայ գերիների ճակատագիրը
Հայաստանի իշխանություններն անտեսել և շարունակում են անտեսել հայ գերիների, այդ թվում՝ Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագիրը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Հայաստանի իշխանությունները չեն հիշում և չեն դնում այդ հարցը որևէ տեղ բանակցությունների ընթացքում։ Մենք այդ մասին ոչինչ չենք լսում, ոչինչ չգիտենք, այլ հակառակը՝ լսում ենք, թե այսօրվա իշխանությունը հենց շահագրգռված է, որ այդ մարդիկ՝ իրենց հողի հայրենասերները, մնան Ադրբեջանում անազատության մեջ և չխանգարեն նրանց իրենց հայրենակիցների նկատմամբ դավաճանական գիծը տանել։ Բայց եթե այդ ամենը տեղի է ունենում, ապա ինչու պահանջներ ներկայացնել Ռուսաստանին»,- տարակուսանք է հայտնել քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը 2020 թվականին առաջարկել է դադարեցնել պատերազմը, սակայն Հայաստանի ղեկավարը «անցել է այդ առաջարկի կողքով՝ հույսը դնելով ինչ-որ այլ տարբերակների վրա»։
«Ի վերջո, Ռուսաստանն այնտեղ էր տանում իր խաղաղապահ զորակազմը, բայց այդ խաղաղապահ զորակազմի թիկունքում, գտնվելով արևմտյան մայրաքաղաքներում, Հայաստանի վարչապետը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, և այդ պահից սկսած խաղաղապահների գտնվելը կորցրել է ողջ իմաստը։ Ի՞նչ պետք է անեին նրանք այնտեղ, եթե դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կարգավորել ճանապարհային երթևեկությո՞ւնը: Առավել ևս, որ որևէ մանդատ նրանց որևէ մեկը չի տվել… Ահա մենք հայտնվել ենք նման շատ հիմար, խայտառակ իրավիճակում։ Այո՛, մենք ունեցել ենք մեր սխալները, ես վստահ եմ, որ դա ապագայի համար քննարկման առարկա է։ Բայց նախ ինքներդ ցույց տվեք ձեր վճռականությունը, ասեք՝ ինչ եք ուզում և մի խաղացեք այս խաղերը, որոնք ամբողջ ընթացքում խաղում է պարոն Փաշինյանը՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից։ Առաջին հերթին սեփական ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից», — նշել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-22 14:52
Жертвами израильских ударов по сектору Газа за минувшие двое суток стали 130 человек, 263 получили ранения. Об этом сообщает РИА Новости со ссылкой на министерство здравоохранения Газы.
-
2025-03-22 14:51
Почти 350 человек были задержаны в Турции в пятницу в связи с массовыми протестами, вспыхнувшими после ареста мэра Стамбула Экрема Имамоглу. Об этом, как передает РИА Новости, сообщил глава МВД страны Али Ерликая.
-
2025-03-22 14:49
В Армении представили новую надпартийную гражданскую инициативу под названием "Мост", цель которой — укрепление связей между Арменией, Диаспорой и дружественными государствами, в частности с Россией. Об этом в мультимедийном пресс-центре Sputnik Армения сообщил сооснователь проекта, бывший депутат парламента Арман Абовян.
-
2025-03-22 14:28
«По любым объективным меркам, Никол Пашинян оказался худшим переговорщиком, который когда-либо был в Армении». Об этом в соцсети Facebook написал экс-глава МИД Армении Вардан Осканян.