Վահան ԶԱՆՈՅԱՆ․ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼԸ
«Հատկապես 2020թ. պատերազմից հետո, տեսնելով թե որքան վտանգված է Արցախի ապագան, Ռուբեն Վարդանյանի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ կարևորագույն առաջնահերթություն։ Եվ նա համարում էր, որ այդ հարցը պիտի առաջնային դառնա ողջ հայության համար: Ռուբենը միշտ հանդես է եկել Արցախի ժողովրդի շահերից և իր կողմից փորձել է հնարավոր ու անգամ անհնարին ամեն բան անել, որպեսզի արցախցիները շարունակեն խաղաղ ապրել իրենց բնօրրանում:
Մինչև Ռուբենի՝ Արցախ տեղափոխվելը ես անձամբ նրա հետ մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, որոնց որպես հետևանք՝ Արցախ տեղափոխվելու որոշումն ավելի ամրապնդվեց նրա մոտ: Արցախ տեղափոխվելը նրա անձնական ու գիտակցված որոշումն է եղել, քանի որ նա համոզված էր, որ այդ դժվարին իրավիճակում պետք է լինել արցախահայության կողքին»,- անդրադառնալով վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանի մասին հնչեցրած մտքերին՝ News.am-ի հետ զրույցում ասաց սփյուռքահայ գրող, հրապարակախոս, տնտեսագետ Վահան Զանոյանը, ով նաև շատ լավ ճանաչում է Ռուբեն Վարդանյանին:
«Ինձ համար Հայաստանի վարչապետի դիրքորոշումն առնվազն անհասկանալի է Ռուբեն Վարդանյանի՝ այսինքն, մի անձի նկատմամբ, ով հսկայական բան է արել Հայաստանի համար՝ ներդնելով հսկայական միջոցներ, իրականացնելով նշանակալից կրթական ու ենթակառուցվածքային ծրագրեր և նախագծեր, որոնք Հայաստանն ու հայ ժողովրդին հայտնի են դարձրել ողջ աշխարհով մեկ:
Ռուբեն Վարդանյանը, լինելով ՀՀ քաղաքացի, ներկայումս ապօրինի գտնվում է Բաքվի բանտում: Եվ եթե որևէ երկրի քաղաքացի հայտնվում է մեկ այլ երկրի բանտում, այն էլ՝ ապօրինի, ու պահվում միջազգային իրավունքի բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, տվյալ երկրի առաջնահերթ խնդիրը դառնում է իր քաղաքացուն ազատ արձակելը, ոչ թե տարատեսակ պատճառաբանություններ փնտրելը, թե ինչու դրանով չի զբաղվում»,-նկատեց Վահան Զանոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».