ՀԱՊԿ-ում քննարկվում են հավաքական արձագանքման ուժերի տեղակայման աշխատանքները
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները քննարկում են Կենտրոնական Ասիայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի տեղակայման և օգտագործման առաջարկների նախապատրաստումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչի խոսքերին։
«Սեպտեմբերի 3-ից 4-ը Մոսկվայում Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության համատեղ ուսումնավարժության ընթացքում մշակվում են Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանում արագ արձագանքման հավաքական ուժերի տեղակայման և օգտագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստման հարցերը։ Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանը համատեղ վարժանքներին մասնակցում են տեսակոնֆերանսի միջոցով», - ասել է Շչեգրիկովիչը:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ ուսումնական իրավիճակի համաձայն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին «դիմել է կազմակերպության անդամ երկրի նախագահը` ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար ռազմական և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումների նախագծերը հիմք կհանդիսանան Ղրղզստանի տարածքում «Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024» և «Էշելոն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ զորամիավորումների օգտագործման համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:42
Всеармянский совет дипломатов выступил с заявлением, в котором говорится:
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.