Последние новости

ԻՆՉՊԵՍ ՍՐԱՆՔ ԼՈՒԾԱՐԵՑԻՆ ԱՐՑԱԽ

Հայաստանի իշխանություններն իրենց ոչ մի կերպ չդրսևորեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը։ Ոչ մի բառ չասացին: Չի եղել նման բան՝ իրենց տրամաբանությամբ։ Պետք է շուտ մոռանալ:

Իսկ դրանից երկու օր առաջ, ասես առաջ ընկնելով իրադարձություններից, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չէ մեղավորը (ոչ ոք չէր էլ կասկածում, որ նա կասի դա), ինքը չէ, որ լուծարել է Արցախի պետականությունը։

Այս թեմայով շատ բան է ասվել, բայց քանի որ Փաշինյանը չի դադարում կրկնել իր ցինիկ հայտարարությունները, երբեմն էլ չափն անցնելով՝ այն պնդումների աստիճան, թե Արցախը կորսված էր դեռևս 1996 թվականից, պարզապես դա չենք նկատել, ապա մենք էլ չենք զլանա հերթական անգամ պնդել. Արցախի պետականության կորուստը սկսվեց այն օրվանից, երբ Հայաստանում իշխանության եկան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։

Ըստ էության, մինչև իշխանության գալն էլ Փաշինյանը շատ բան է արել այդ նպատակի համար՝ ամեն կերպ վարկաբեկելով Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակը, բուն Արցախը, արցախցիներին... Ջանքերը նկատելի արագացում ստացան իշխանության գալուց հետո։

Հրաժարումն իր նախորդների դիվանագիտական ջանքերը շարունակելուց, երևակայելով իրեն ինչ-որ մեսիա, որը պետք է սկսի բանակցային գործընթացն «իր կետից», վաստակաշատ հրամանատարների (Լևոն Մնացականյանի) պաշտոնանկությունը, մի շարք զորամիավորումների կազմալուծման հանգեցրած «բարեփոխումները» բանակում, ձևական մոտեցումը սպառազինությունների գնման նկատմամբ (անօգուտ ինքնաթիռներ՝ առանց լրակազմի, որոնց փոխարեն կարելի էր հարյուրավոր ԱՕԹՍ-ներ գնել), այս ամենը ծառայում էր մեկ նպատակի. թուլացնել Արցախի դիրքերը։

Մի կողմից՝ փակուղի էր մտել Մինսկի խմբի միջնորդների հետ իրականացվող դիվանագիտական գործընթացը։ Մյուս կողմից՝ սեպարատ բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի հետ, որոնց ժամանակ, ինչպես հետո կասեն Բաքվից, հայկական կողմը տվել է խոստումներ, որոնցից հետո հրաժարվել է (Երևանը չհերքեց Պրահայում Ալիևի ներկայացուցիչների հետ Փաշինյանի պատվիրակների շփումների մասին այդ պնդումները)։

2020-ի ամռանը Տավուշում խիստ տեղային ռազմական գործողությունները մատուցվեցին իբրև թշնամու ջախջախում։ Շարունակվում էր դաշնակիցների և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը։

Այս ամենը միասին վերցրած հրահրեց Ալիևին ռազմական գործողությունների՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ռազմատեխնոլոգիական մեծ առավելություն ուներ Արցախի Պաշտպանության բանակի նկատմամբ:

Այն մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Նիկոլը որպես «գլխավոր հրամանատար», չենք ընդարձակվի։ Բավական է հիշել քաղաքացիներին հղած նրա կոչերը՝ ինքնուրույն զրահաբաճկոններ հայթայթել, հավաքվել 30-ական հոգով, գրանցվել զինկոմիսարիատներում ու մեկնել ռազմաճակատ։

Ռուսաստանը՝ գլխավոր միջնորդը, մի շարք փորձեր ձեռնարկեց՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, երբ իրավիճակը Պաշտպանության բանակի համար դեռ այնքան էլ ողբալի չէր: Երկարուձիգ անքուն գիշերներից հետո Լավրովին չհաջողվեց անել դա հոկտեմբերի 10-ին, Պուտինին՝ 19-ին. խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը խափանում էր Փաշինյանը՝ ակնկալելով հաղթողի դափնիներ։

Մոսկվային հաջողվեց միայն երրորդ փորձից՝ նոյեմբերի 9-ին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն արդեն Շուշիում էր և Ստեփանակերտի մատույցներում։

Եռակողմ համաձայնագրի կնքումից հետո արցախցիները վերադառնում են Արցախ, շփման գծում խաղաղապահներ են տեղակայվում, սկսում է վերականգնվել խաղաղ կյանքը, ինչպես նաև Արցախի զինված ուժերը: Երկու տարի գրեթե անխափան գործում է Լաչինի միջանցքը։

Սակայն երկու տարի շարունակ Փաշինյանը ոչ միայն չի կատարում համատեղ հայտարարության տխրահռչակ 9-րդ կետը՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցության մասին, այլև 2022-ի հոկտեմբերին, Պուտինի թիկունքում, փաստացի խափանելով վերջինիս և Մոսկվայի միջնորդական ջանքերը, Մակրոնի և Միշելի հրահանգներով ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։

Ռուս խաղաղապահների թույլ մանդատը դառնում է է՛լ ավելի կասկածելի, Ալիևն արգելափակում է Լաչինի միջանցքը, արցախցիները դատապարտվում են գոյատևելու առանց էլեկտրականության, գազի, անհրաժեշտ մթերքների։

2023-ի ամռանը դեռ կար հնարավորություն, վերջինը, որ Երևանը կորոշի կատարել 9-րդ կետը և դրանով կնպաստի Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն ուղղված ջանքերին։ Բայց Փաշինյանն արդեն կատարել էր իր ընտրությունը. կարևորը ոչ թե Արցախն է, այլ Ռուսաստանի, տարածաշրջանում նրա դիրքերի վարկաբեկումը։ Ինչպես ավելի ուշ կխոստովանի հատուկ հանձնարարություններով Փաշինյանի նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, Արցախը Հայաստանի իշխանությունների կողմից տրվեց Ադրբեջանին, որպեսզի «դուրս շպրտեն» ռուսներին տարածաշրջանից։

Երևանը հրաժարվում է 9-րդ կետը կատարելուց։ Ավելին, շատ չանցած Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի միջամտի Արցախում ռազմական գործողությունների դեպքում։

Երևանի ավագանու ընտրություններից հետո Ալիևը որոշեց, որ ժամանակն է։ Նախ՝ Հայաստանի իշխանությունները գլխովին զբաղված էին Ավինյանին քաղաքապետի աթոռին նստեցնելու, մայրաքաղաքում իրենց փաստացի պարտությունը ժխտելու ջանքերով։ Երկրորդ՝ Ալիևը համարում էր, որ Երևանի ընտրությունների արդյունքները ցույց են տալիս իշխանության դիրքերի թուլությունը, ուստի պետք է ավարտին հասցնել Արցախի կլանումը, քանի դեռ Հայաստանում չի փոխվել Բաքվին այդքան ձեռնտու իշխանությունը։ Դա լեզվից թռցրեց նաև Ալեն Սիմոնյանը, հայտարարելով, որ եթե իրենց թիմը պարտվի Երևանի ընտրություններում, ապա պատերազմ կլինի:

Այդպես էլ ստացվեց։ Ալիևը հարձակվեց։ Արևմուտքի խոստումները՝ թույլ չտալ Ադրբեջանի ներխուժումն Արցախ, փուչ գտնվեցին։

Շրջափակումից ուժասպառ Արցախը դիմացավ մեկ օր և խաղաղապահների հետ միասին կարողացավ ապահովել բնակչության ազատ ելքն Արցախից. ոչ ոք չցանկացավ մնալ Հայրենիքում՝ Ադրբեջանի կրնկի տակ։ Ադրբեջանական ԶՈՒ-ն չխոչընդոտեց գաղթին, Ալիևը համաձայնեց արցախցիների անարգել ելքին՝ Արցախի պետականությունն իբր լուծարելու Արցախի նախագահի իբր հրամանագրի դիմաց։ Պաշտոնապես չհրապարակված և պարզապես հակասահմանադրական թղթի կտոր, որը ոչ ոք չի էլ տեսել։

Այսպես, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի, պետք է արժանին մատուցել՝ հետևողական ջանքերով ոչ թե թղթի վրա, այլ փաստացի լուծարվեց Արցախի պետականությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПЛЮС АМБАЛИЗАЦИЯ ВСЕЙ СТРАНЫ
    2025-05-14 09:19

    С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".

  • НОВЫЙ ГЕРОДОТ
    2025-05-13 11:05

    Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.  

  • И СНОВА СТАМБУЛ
    2025-05-12 11:15

    15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.

  • ОПЕРАЦИЯ «АРЦРУНИДА»
    2025-05-12 10:29

    Плоды мероприятий в рамках программы «Обучение - это модно», в соответствии с концепцией «Реальной Армении», дают о себе знать. И вот любимчик правящей семьи Арцрун Ованнисян, который в период 44-дневной войны в каждодневном режиме рапортовал о победах армянских ВС, а сразу после подписания Трехстороннего заявления от 9.11.2020-го от греха подальше слег в больницу, а потом отправился в США, сделал сенсационное открытие, с которым поделился в эфире у… Ну а с кем он еще в первую очередь мог поделиться сенсацией, как не с мужем министра наук, образования, культуры, спорта и молодежи?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ