Կադաստրի կոմիտեն առաջարկում է իր սխալների համար քաղաքացիներին չտուգանել
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը առաջարկում է չտուգանել քաղաքացիներին կադաստրի կոմիտեի թույլ տված սխալների պատճառով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ներկայացրեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Թովմասյանը նշեց, որ օրենքում նման փոփոխություն անելու անհարժեշտություն առաջացել է, քանի որ դեռևս 2011-2012 թվականներին կադաստրային տվյալների թվայնացում իրականացնելիս թույլ են տրվել սխալներ, ինչի պատճառով քաղաքացիները գույքահարկ են վճարել ավելի փոքր չափով:
Այժմ համապատասխան թվային հարթակներ են դրվել, որի արդյունքում արդեն այս խնդիրները բացահայտվում են։ Եվ դրանց բացահայտման արդյունքում էլ առաջանում է խնդիր` մարդկանց վրա հաշվարկվում են տույժեր ու տուգանքներ չկատարված պարտավորության համար։
«Այնինչ այդ խնդիրը քաղաքացունը չէ, այլ պետական մարմնինը, որը տվյալների թարմացման ժամանակ թույլ է տվել որոշակի սխալներ։ Առաջանում էր տույժ-տուգանքների ծավալ, որ քաղաքացին ստիպված էր տանել- վճարել կամ վիճարկել դատական կարգով»,–ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Թովմասյանի առաջարկած նախագծով քաղաքացիները կազատվեն տույժ-տուգանքները վճարելու պարտականությունից, որոնք կուտակվել են հենց կադաստրի թույլ տված սխալի պատճառով։
«Սա մեր հարկ վճարողների համար, կարծում եմ`բավականին դրական կարգավորում է։ Ունեցել ենք մեծ դատական վեճեր քաղաքացիների ընդունելություն այս մասով և համապատասխան որոշում է կայացվել նման կարգավորում առաջարկելու ԱԺ–ին»,–հավելեց նա։
Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարը նշել է, որ այն քաղաքացիները, ովքեր այս տարիների ընթացքում հարկեր չեն վճարել, միևնույն է, կտուգանվեն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:06
Турция и Азербайджан в условиях израильских ударов по Ирану попытаются дестабилизировать исламское государство, используя фактор проживающих на его территории тюркских народов. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.