Ղազախստանն ու ՀՀ-ն ամրապնդում են տնտեսական կապերը
Հայաստանից գործարարների մի մեծ խումբ կարևոր առաքելությամբ այցելել է Ալմաթի՝ մասնակցելու Աստանայի դիվանագիտական ակումբի ու երկու երկրների դեսպանատների հետ համատեղ կազմակերպված միջացառմանը։ Սույն առաքելությունը երկրորդն է, որը կազմակերպվել է վերոհիշյալ ակումբի կողմից՝ Ղազախստանի և Հայաստանի միջև գործարար կապերի ամրապնդման շրջանակներում։
Հայ-ղազախական գործարար համաժողովին մասնակցել են երկու երկրների ձեռնարկատերեր, ներդրողներ և փորձագետներ։ Մասնակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, տարանցիկ և տրանսպորտային ներուժի զարգացումը, Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժի իրացման խոստումնալից ուղղությունները։ Հայ գործարարները նաև ստացել են ամբողջական տեղեկատվություն բիզնեսին և ներդրողներին աջակցելու մեխանիզմների մասին, որոնք ներառում են աջակցություն նոր նախագծերի ստեղծման, խորհրդատվությունների, իրավական պաշտպանության, դեմ առ դեմ հանդիպումների կազմակերպման և գործընկերներ գտնելու հարցերում:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլին Երևանում կայացած բանակցություններում հայտարարվել է երկրների միջև երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու մտադրության մասին։ Այդ նպատակին հասնելու արդյունավետ գործիքներից էր նաև Ալմաթիում ղազախահայ գործարար համաժողովը։
Ղազախստանի և Հայաստանի երկկողմ համագործակցության մեջ կարևոր տեղ է գրավում փոխգործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում։ Ղազախստանի ճանապարհային փոխադրողների և բեռնափոխադրողների միության նախագահ Ասել Սիդիկովան լոգիստիկ ոլորտի հայ գործընկերներին առաջարկել է միավորել ջանքերը՝ Կենտրոնական Ասիայի և Հայաստանի միջև լոգիստիկ կապերն ու հնարավորությունները զարգացման համար: Նա նշել է տրանսպորտի արագ աշխատանքի և սակագների նվազեցման կարևորությունը։ Իսկ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղուն Հայաստանի միանալը կընդլայնի Կենտրոնական Ասիայի և Չինաստանի ուղղությամբ ապրանքների փոխադրման տարանցիկ հնարավորությունները։ Մեծ նշանակություն ունի նաև Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային երթուղու ներուժի իրացումը, որը Հայաստանի համար նաև նոր ճանապարհ է բացում դեպի Չինաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ։
Ղազախստանի համար տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ռազմավարական խնդիրներից մեկն է, ընդ որում՝ աշխատանքի ամենակարևոր ոլորտներից են Ղազախստանով անցնող Չինաստան-Եվրոպա նոր երկաթուղին, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երկաթուղու, լոգիստիկ հանգույցների զարգացումը, մայրուղիների արդիականացումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ հարևան երկրների հետ տրանսպորտային կապերի բարելավման համատեքստում։
Հայկական բիզնեսի ներկայացուցիչները բարձր են գնահատել ղազախական կողմի աշխատանքը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ և հաստատել են Ղազախստանի հետ ավելի սերտ համագործակցություն իրականացնելու ցանկությունը։ Բիզնես առաքելության ծրագրի կարևոր կետերից էր նաև այցը Խորգոսի Միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոն, որտեղ հայ գործարարները նույնպես մտադիր են բացել իրենց ներկայացուցչությունը և առևտրի տաղավարը:
«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը շահագրգռված է զարգացնել առաջին հերթին մեր երկրի արտահանումը։ Ներկայում մենք բավականին հետաքրքիր նախագիծ ենք իրականացնում, այն է՝ հայկական առևտրային տների ներկայացուցչության ստեղծումն ամբողջ աշխարհում։ Պալատը ստանձնել է այդ նախագծի օպերատորների գործառույթը։ Հայաստանում ստեղծվել է արտահանման ազգային առևտրի տուն, որը ապրանքներ է գնում փոքր և միջին արտահանողներից։ Մենք գործ ունենք մրգերի արտահանման հետ, հայտնի ապրանքանիշերի հետ և համապատասխանաբար ապրանքները հավաքում և ուղարկում ենք ավտոմոբիլային տրանսպորտով։ Ներկայում մենք աշխատում ենք Ռուսաստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Բուլղարիայի հետ։ Մեր այցի նպատակը նաև Ղազախստանում գործընկերներ գտնելն է։ Արդեն կան նախնական զարգացումներ։ Եվ մեծացնելով ապրանքաշրջանառությունը՝ մենք կիրականացնենք այն գործառնությունը, որը մեզ համար սահմանել են մեր երկրների ղեկավարները»,- գործարար համագործակցության դիրքորոշումն ուրվագծել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
Հայաստանի պատվիրակությունը շրջայց է կատարել «Խորգոս-Արևելյան դարպաս» հատուկ տնտեսական գոտում, որտեղ ներկայացվել են արտադրական և ներդրումային հնարավորությունները։ Հյուրերն այցելել են նաև Ղազախստանի և Չինաստանի սահմանին գտնվող «Նուրլի Ժոլ» նոր անցակետ, որն Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան երթուղու ենթակառուցվածքի մաս է կազմում։
«Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են, առևտուրը տարեցտարի աճում է։ Միջոցառումները, ինչպիսիք են մեր կազմակերպած բիզնես առաքելությունն ու ֆորումը, նպաստում են մեր շուկաների և համագործակցության հնարավորությունների ավելի լավ ըմբռնմանը», - ասել է Աստանայի դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-09 15:42
Более 140 тыс. граждан Армении приехали в РФ в качестве трудовых мигрантов за первые три квартала 2024 г. Такие данные приводит Единая межведомственная информационно-статистическая система (ЕМИСС).
-
2024-11-09 15:38
Азербайджан вообще не выполнил свои обязательства по трехстороннему заявлению, заявил журналистам в "Ераблуре" бывший госминистр Арцаха, бывший Защитник прав человека Арцаха Артак Бегларян.
-
2024-11-09 15:36
Католикос Великого Дома Киликийского Армянской Апостольской Святой Церкви Арам Первый принял посла Армении в Ливане Ваагна Атабекяна.
-
2024-11-09 15:32
Армянский национальный комитет Америки (ANCA) приветствует беспрецедентное влияние американских армянских избирателей в этом избирательном цикле - результат годичной кампании ANCA по стратегическому использованию электоральной силы нашей общины и партнеров по коалиции в ключевых президентских штатах и на горячих выборах в Конгресс, говорится в заявлении организации.