Ո՞Վ Է ՍԱԲՈՏԱԺԻ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է» բանաձևը անարդյունավետ է և վտանգավոր
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Պաշտոնական Բաքուն շարունակում է «տորպեդահարել» Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ առաջ քաշած թեզերը։ Եվ հետևելով Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստանի Հանրապետությունից եվրոպացի դիտորդներին դուրս բերելու պահանջներին և Հայաստանի սպառազինության սահմանափակումներին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժեց Փաշինյանի՝ կողմերի միջև համաձայնեցված 13 հոդվածների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկը։
Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին․ «Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», — ասել է նա:
Այսինքն՝ խաղաղության պայմանագրի «հակիրճ» ձևաչափ չի լինելու։ Բաքուն շարունակում է առաջնորդվել «ինչու վերցնել մասը, եթե կարող ես վերցնել ամեն ինչ» սկզբունքով և ցանկանում է առավելագույնը ստանալ Հայաստանի հետ բանակցություններից։
Չկա խաղաղության պայմանագիր, չկա Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը: Ի վերջո, 2021-ին խաղաղության մասին թեզերով էր, որ նա գնաց արտահերթ ընտրությունների։ 2021 թվականի մեկ այլ կարևոր թեզ կապված էր ապաշրջափակման հետ։ Սակայն 3 տարի անց Հայաստանի Հանրապետությունով հաղորդակցությունները ոչ միայն բաց չեն, այլև ականատես ենք լինում, թե ինչպես են տարածաշրջանային հաղորդակցությունները շրջանցում Հայաստանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրապես ստանում է իր իսկական անունը՝ «Փաշինյանական տուպիկ»։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ուլյանովսկից Ադրբեջան 70 վագոնանոց առաջին բեռնատար գնացքը կմեկնի այս տարվա սեպտեմբերին։ Այս երթուղին, լինելով ավելի գլոբալ Հյուսիս-Հարավ ծրագրի մի մասը, նախատեսված է տարեկան 200 հազար տոննա բեռ տեղափոխելու համար։
Այստեղ է, որ լեգիտիմ հարց է ծագում՝ ո՞վ է սաբոտաժի ենթարկում խաղաղությունը և հաղորդակցությունների ապաշրջափակումը:
Խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանը սխալ մոտեցում ունի, նույնիսկ գործընթացի փիլիսոփայության տեսանկյունից. որպեսզի Բաքուն ցանկանար պայմանագիր կնքել, ՀՀ-ն պետք է 2020 թվականից պահպաներ Արցախը, պետք է փորձեր լուծել ԼՂՀ-ում խաղաղապահների գտնվելու տևողության հարցը, նրանց մանդատը դարձրեց անժամկետ, պետք է բարեփոխվեր բանակը ՌԴ-ի հետ միասին, պետք է անցկացվեր մի շարք զորավարժություններ՝ ուղղված ԻՀՊԿ զորքերի հետ ռազմական համագործակցության ամրապնդմանը։ Սա որոշակիորեն կվերականգներ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Բաքուն մտավախություն կունենար, որ ՀՀ-ն կարող է վերանայել 44-օրյա պատերազմի արդյունքները, ինչը նրանց համար խաղաղության պայմանագիրը կդարձներ մի տեսակ երաշխիք՝ ստատուս քվոն պահպանելու համար: Ադրբեջանը շահագրգռված կլիներ խաղաղության պայմանագրով, եթե դրանում տեսներ իր անվտանգության երաշխիքը։ Բայց քանի որ Փաշինյանի կառավարությունը վերը նշվածից ոչ մեկը չարեց, այլ առաջնորդվեց «մեր անվտանգությունը մեր անպաշտպանության մեջ է» բանաձևով՝ դրանով արդարացնելով ամեն ինչ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասի հանձնումը, Տավուշի մարզի գյուղերի հանձնումը և Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը․․․ և եկանք «Փաշինյանական տուպիկի» վերածվող երկրի վիճակին:
Մտածե՛ք այդ մասին…»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 12:50
Глава парламентской фракции правящей партии "Гражданский договор" Артур Ованнисян отказался комментировать отставку главы общины Эчмиадзин Дианы Гаспарян, однако заверил, что в Армении будет наказан каждый, кто замешан в коррупционной сделке, вне зависимости от политической принадлежности. Об этом представитель правящей политической силы заявил во время брифингов в парламенте.
-
2025-05-16 12:49
Секретарь парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян заявил, что власти Армении пытаются замалчивать факты нарушения режима прекращения огня со стороны Азербайджана, чтобы поддерживать иллюзию «эпохи мира» перед парламентскими выборами 2026 года.
-
2025-05-16 12:13
Это хорошо, что адвокатом Романом Ерицяном опубликован наконец указ президента Арцаха Самвела Шахраманяна от 19 октября 2023 года о признании недействительным его же указа о ликвидации Республики Арцах. Плохо, что опубликован так поздно.
-
2025-05-16 11:53
Премьер Никол Пашинян принял решение о проведении «существенных обновлений» во всех госведомствах, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники, близкие к властям. По данным газеты, в ближайшее время ожидаются не только кадровые перестановки в правящей команде – партии «Гражданский договор», но и изменения в составе правительства.