ՄՊՀ-ն կդառնա վարչարարություն իրականացնող կենտրոնական մարմնի
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր հրավիրվել էր հանդիպում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ սպառողների շահերի պաշտպանության մեկնարկող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը սկսում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել և ըստ նախատեսվող փոփոխությունների՝ դառնալու է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինը: Նա հավելել է, որ այժմ կառավարության գործընկերների հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում, որով մեր երկրում ՀԸԳՀ-ի /CEPA/ շրջանակում ներդրվելու են սպառողների շահերի պաշտպանության ԵՄ առաջատար ստանդարտներին համահունչ մեխանիզմներ:
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ընտրվելու է սպառողների շահերի պաշտպանության դուալ մեխանիզմ, որի համաձայն ՄՊՀ-ն որպես կենտրոնական մարմին, իրականացնելու է վարչարարություն հանրային շահի առկայության դեպքերում, միաժամանակ ստեղծվելու են ընթացակարգեր սպառողների անհատական իրավունքների պաշտպանության համար:
Մասնավորապես՝ լինելու են ակրեդիտավորված ՀԿ-ներ, որոնք լիազորություն են ունենալու սպառողների անհատական և կոլեկտիվ շահերի պաշտպանություն իրականացնել:
Այս առումով ՄՊՀ նախագահը կարևորել է գործող ՀԿ-ների ակտիվ դերակատարումն ու համագործակցությունը՝ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ՄՊՀ նախագահը պատասխանել է ՀԿ-ների կողմից բարձրացված հարցերին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա քայլերի շուրջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 12:13
Никол Пашинян назвал кандидата на пост главы Антикоррупционного комитета. Он уточнил, что принял решение представить правительству кандидатуру Артура Наапетяна для назначения на должность председателя комитета.
-
2025-03-17 12:12
Авиакомпания "Армянские авиалинии" заявила о временной приостановке полетов с 7 апреля. Об этом сообщает пресс-служба авиакомпании.
-
2025-03-17 12:10
ВС США планируют перебросить сотни единиц оборудования и транспорта со своих баз в Германии на полигоны в Армении, сообщает RT, изучивший американский портал госзакупок.
-
2025-03-17 12:09
Андерс Фог Расмуссен, основатель и председатель международной политической консалтинговой организации Rasmussen Global и бывший генеральный секретарь НАТО, прибудет в Армению с рабочим визитом 18 марта.