Հաստատված չէ․ ԱՆ-ն՝ Արմավիրում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրերի մասին
Հաստատված չէ, որ Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով լրատվամիջոցներում տարածված լուրերին։
Նախարարությունից նշում են, որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
«ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նշենք, որ օգոստոսի 30-ի դրությամբ՝ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 92 է։ Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս մեր երկրում 1 մարդ է մահացել այս հիվանդությունից։
Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.
-
2025-06-18 11:10
Иран в ходе ночной атаки обеспечил контроль над воздушным пространством Израиля. Об этом, ссылаясь на заявление Корпуса стражей исламской революции (КСИР), сообщает иранское информационное агентство IRNA.