ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆ ՉԻ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՅՍՉԱՓ ՇԻԿԱՑԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
2021թ. հունիսի նախընտրական քարոզարշավի եզրափակչում Փաշինյանի գլխավոր փաստարկը ՀՀ պետական դրոշի գույների ժապավեններով զարդարած չագուճն էր։ Օգոստոսի վերջին չագուճը փոխարկվեց կացնի. սոցցանցերում տեսանյութ տարածվեց, որում արձանագրված էր, թե ինչպես Գյումրիի մի բնակիչ իջավ մեքենայից ու կացնով հարձակվեց մյուսի վրա: Միջադեպն ուղիղ կապ ուներ Գյումրիի ավագանու հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրությունների հետ։
Թվում էր, թե համապետական ընտրություններում հաղթելուց հետո Փաշինյանի կուսակցությունը պիտի մեծահոգություն ցուցաբերեր ընդդիմության նկատմամբ, սակայն 3 տարի առաջ օգոստոսի 24-25-ին խորհրդարանական նոր մեծամասնությունը 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը սկսեց փոքրամասնության պատգամավորների ցուցադրական ծեծով։
3 տարի առաջ այս օրերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը մանրամասն նկարագրեց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի չափազանց դաժան պահվածքը: Նազարյանը գրեց, որ բժիշկը գործել է «թալիբի էնտուզիազմով»։ Զոհված Աբգարի հայրը հիշեցրեց, որ Թորոսյանը ազատվել է բանակում ծառայությունից առողջական վիճակի պատճառով, սակայն ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու գործում գերազանց ուժ է ցուցաբերել. «հարվածում էր ձեռքերով ու ոտքերով»: Այդ ծեծկռտուքի հետևանքով Նազարյանն աչքի վնասվածք էր ստացել։
Այսպիսին էր սկիզբը, իսկ 2024-ի ամռան ավարտին արցունքաբեր գազի շիթով վնասվածքներ պատճառեցին ծնունդով արցախցի Արամ Երիցյանին։ Ոստիկանը շիթն ուղղել է մայթին անօգնական պառկած երիտասարդի հենց աչքին։ Տեսանյութը ցուցադրվեց ընդդիմադիր բոլոր հեռուստաալիքներով, սակայն վերադառնանք ակունքներին՝ չմոռանալով հիշեցնել, որ Արամի մեղքը անձնական մեքենան սխալ տեղում կայանելն էր, և նա դիմադրություն ցույց չի տվել ոստիկաններին: 2021 թվականի օգոստոսից հետո լիագումար նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների ծեծը կրել է մշտական բնույթ. դահլիճից դուրս, խորհրդարանի շենքում ՔՊ խմբակցության պատգամավորների հրահրմամբ ծեծի են ենթարկվել ՀՅԴ անդամ պատգամավորների օգնականները:
Առաջին և հաջորդ ծեծկռտուքներում աչքի է ընկել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա հմուտ է ոչ միայն ձեռնամարտում, այլև հայհոյանքի մասով։ Այն բանից հետո, երբ Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից լրագրողներին անվանեց «վերբալ մարմնավաճառներ», լրատվամիջոցներում հայտնվեց 2013-ին նրա արած գրառումը, երբ դեռ սպասարկում էր Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի շահերը։ 2013-ին Ալեքսանյանը նույնպիսի մեղադրանք էր հասցեագրել ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Կարող ա արդեն սկսել ես ուրիշ պատվերներ էլ ստանալ, բայց դե ոնց ասում են մի անգամ մարնավաճառը հավերժ ա մարմնավաճառ՝ որպես թևավոր խոսք»,- գրել էր Ալեքսանյանը: Այսօր երկուսն էլ Փաշինյանի շքախմբում են, իսկ խոսնակ Սիմոնյանը պատմության մեջ մեկընդմիշտ ամրագրել է յուր տեղը՝ իրեն դավաճան անվանած հայրենակցի դեմքին թքելով։ Հաշվեհարդարի ժամանակ տուժող Կարեն Մկրտչյանի թևերից բռնած պահել են խոսնակի թիկնապահները, որպեսզի չվրիպի։
2021 թվականի հունիսի 20-ի քվեարկությունից հաշված օրեր առաջ ռեժիմի պարագլուխը խոստացավ չագուճով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխը։ 3 տարի առաջ այս օրերին ՔՊ խմբակցությունում ձևավորվեց հանցախումբ՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռունցքներով հաշվեհարդար տեսնելու համար, և բազմիցս դրսևորեց իրեն գործով: Բացի Թորոսյանից ու Ալեքսանյանից, դրանում ընդգրկվեցին նաև Հայկ Սարգսյանը («Շիշ բռնողը»), ռեժիմի պարագլխի աներորդի (Աննա Հակոբյանի եղբայր) Հրաչյա Հակոբյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայր Վահեն և այլք։ Խորհրդարանի պատերից դուրս պատժարարների դերը վերապահվեց մորեգույն ու սև բերետավորներին։ Դե, իսկ «պարեկ» բառը երկրի քաղաքացիների համար վաղուց դարձել է կամայականության ու բռնության հոմանիշ։
Խորհրդարանական նոր նստաշրջանի նախաշեմին, որը ժամանակային առումով կհամընկնի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ակցիաների երկրորդ փուլի հետ, ճիշտ ժամանակն է հիշեցնել, որ հասարակության մեջ տիրող մթնոլորտը հագեցած է բռնությամբ, այստեղից էլ՝ հանցավորության աննախադեպ աճը։ Թեժ քաղաքական աշնան ընթացքում ակցիաների մասնակիցների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար արդեն մոբիլիզացված են ԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու ոստիկանության հատուկ ստորաբաժանումների պատժիչ ջոկատները: Կյանքի նորմ է դարձել, որ պարեկները կարող են կանգնեցնել ցանկացած մեքենա, ծեծել վարորդին և բերման ենթարկել առանց որևէ հիմնավորման: Փաշինյանը ենթարկել է ուժային բոլոր կառույցներին առաջիկա (արտահերթ կամ հերթական) խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի վերարտադրման խնդրին։
Իշխանության գագաթին ՔՊ-ի վերարտադրության բոլոր խոչընդոտները ենթակա են վերացման ցանկացած եղանակով։ Նպատակն արդարացնում է միջոցները, դեպի իր նպատակ դիակների վրայով գնալու Փաշինյանի պատրաստակամությունը ցույց տվեց հունիսի 12-ին «Տավուշը հանուն Հայրենիքի»շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ հաշվեհարդարը։ Այդ օրը խորհրդարանի շենքի մոտ ակտիվիստներին հրաշքով է հաջողվել խուսափել մահից՝ ծեծուջարդի (նրանց դաժան ծեծի են ենթարկել ոստիկանական վահանների հետևում) և արգելված «Զարյա-3» լուսաձայնային նռնակների օգտագործման արդյունքում, որոնք նետում էին ակցիայի մասնակիցների հենց կուտակումների վրա: Այն փաստը, որ նռնակների կիրառումը հետին թվով օրինականացվեց առողջապահության և ՆԳ նախարարների կողմից, հավասարազոր է պաշտոնեական հանցագործության…
Փաշինյանը Մոսկվայի գործակալների պիտակ փակցրեց ընդդիմությանը, և դա արձակեց նրա ձեռքերն ամեն տեսակի ապօրինությունների համար։ Եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները համառորեն աչք են փակում այն փաստի վրա, որ «ժողովրդավարության բաստիոնի» ցուցանակի տակ՝ Հայաստանում արմատավորվում է վախի մթնոլորտ, ողջ թափով ընթանում են քաղաքական բռնաճնշումներ, մարդիկ համատարած ենթարկվում են բռնության և քրեական հետապնդումների՝ մտացածին մեղադրանքներով, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բացահայտ խոսելու լոկ փորձի համար։ Ռեժիմի պարագլուխը համառորեն ձգում է պտուտակները, մինչ քաղաքական թեժ աշնան սկսվելը բազմաթիվ ակտիվիստներ հայտնվել են կալանքի տակ, այդ թվում՝ տնային։ Ձերբակալությունները շարունակվում են, իսկ ռեժիմին հնազանդ դատավորները բավարարում են ՔԿ-ի և ԱԱԾ-ի միջնորդությունները։
Օտարերկրյա խորհրդականն արդեն օրինականորեն բնակռել է ՊՆ-ում, իսկ ոստիկանության «բարեփոխումը» շարունակվում է ԱՄՆ ոստիկանության գաղտնի հրահանգներով։ ԶԼՄ-ներին պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ հայ ոստիկանների գործողություններում դաժանության բարձր աստիճանը պայմանավորված է այն խորհուրդներով, որ նրանց տալիս են ամերիկյան ոստիկանները։ Այդ խորհուրդները հիմնված են ամերիկյան նահանգների բնակիչների դեմ պայքարի փորձի վրա, որտեղ հանցավորության գույնը ավանդաբար սև է: Հայտնի են օրինակներ, երբ ուժի անիրավաչափ կիրառումը հանգեցրել է սևամորթ դեռահասների մահվան, ինչի հետևանքով Նահանգների սևամորթ բնակչությունը դուրս է եկել փողոցներ և ավերել ոստիկանական բաժանմունքները, հընթացս էլ՝ սպիտակամորթների տները։ Ամերիկյան հատուկ ծառայությունները պարբերաբար տեղեկացնում են Փաշինյանին ներքին սպառնալիքների և կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտության մասին։ Այդ լոկ թվում է, թե Հայաստանի ապագայի հարցերը լուծվում են նրա սահմաններից դուրս. իրականում ամենահետաքրքիրն այսօր եփվում է ներքաղաքական կաթսաներում։ Խոսքը գործընթացների մասին է, որոնք հաճախ այնքան էլ նկատելի չեն սովորական աչքի համար…
Ընդդիմությանը հաճախ արժանիորեն մեղադրում են նրանում, որ ամեն տարի պատրաստվում է քաղաքական թեժ աշնան, իսկ աշնանը պարզվում է, որ ծրագրերը ձախողված են, և այդժամ ընդդիմությունն ազդարարում է քաղաքական թեժ գարնան նախապատրաստություն: Փաշինյանը, ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ, տեղեկացված է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարող է ցանկացած օր Հանրապետության հրապարակում հավաքել հերթական բազմահազարանոց հանրահավաքը։ Իշխող վերնաշերտը նույնպես պատրաստվում է քաղաքական թեժ աշնան, նախապատրաստման արդյունքն ակնհայտ է. անցած երեք տասնամյակների ընթացքում ոչ մի քաղաքական աշուն չի մեկնարկել ոստիկանական տեռորի և բռնաճնշումների այսչափ շիկացած մթնոլորտում:
Թաքնված դժգոհությունն ամեն պահի կարող է դուրս պոռթկալ, այսօր մի կայծն էլ բավական է, որ մեծ ու փոքր համայնքների փողոցներ դուրս գան բոլորը՝ ահել ու ջահել: Զանգվածների պատրաստակամությունն ակնհայտ է, ուստի հարց. որքանո՞վ ընդդիմությանը կհաջողվի կուտակել հանրային տրամադրությունները և մահաբեր ռեժիմից ազատվելու քաղաքացիների 70-80%-ի վճռականությունը: Եթե ընդդիմությունը չդրսևորի այս իրավիճակում անհրաժեշտ հատկանիշները՝ մնալով խորհրդարանական հարմարավետության գոտում, ապա առաջիկա խորհրդարանական ընտրություններում դժվար թե կարողանա հավակնել ընդդիմադիր տրամադրված ընտրողների ձայներին…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 10:48
Начавшееся 17 марта движение "Не доверяю Николу Пашиняну!" под руководством архиепископа Баграта Галстаняна в мае зафиксировало промежуточные результаты. Архиепископ сказал, что встречи с населением показали, что народ находится в поиске выхода из создавшейся ситуации, однако сбор подписей подтвердил, что это не решение вопроса. Изначально речь шла о том, чтобы эти подписи трансформировались в очередную законодательную инициативу, однако после решили ограничиться чисто символическим характером акции. Соратники Галстаняна считают, что подписи под инициативой "Не доверяю Николу Пашиняну!" являются акцией гражданского неповиновения и служат для привлечения молодежи в ряды борцов с режимом.
-
2025-05-10 10:28
Католикос всех армян 9 мая пришел со свитой к Вечному огню в парке "Победы", дождавшись, когда его территорию покинут официальные лица РА. Спикер Ален Симонян, министр иностранных дел Арарат Мирзоян, президент Ваагн Хачатурян, секретарь Совбеза Армен Григорян и др. возложили венки к мемориалу памяти, после чего поспешно покинули парк. В Армении уже привыкли к противостоянию духовной и светской властей, хотя, с точки зрения государственных и национальных интересов, - это нонсенс!
-
2025-05-07 11:02
Пашинян модернизирует армянскую армию по американскому образцу – от военной формы до структуры, а потому, возможно, не позволит участие армянского подразделения в параде на Красной площади Москвы по случаю 80-й годовщины победы советского народа в Великой Отечественной войне. Эта победа стоила армянскому народу 300 тыс. жизней, мы заплатили за нее слишком высокую цену, чтобы сегодня отречься от собственного прошлого по первому окрику из ЕС! Впрочем, народ от своего прошлого не отрекался, а главарь режима давно уже утратил живую связь с массами! Политолог Армен Багдасарян указал на то, что возложение Пашиняном венка к памятнику жертвам коммунизма в столице Эстонии преследовало конкретную цель: он хотел, чтобы в Кремле возмутились и отменили приглашение. Трюк, однако, не удался!
-
2025-05-06 09:57
В апреле мэр Эчмиадзина Диана Гаспарян представила объяснения по поводу убийства, которое тесным образом связано с членами ее семьи. В конце марта на газозаправочной станции, которая принадлежит ее свекру, произошло убийство 35-летнего Артура Пароняна. Сразу стало известно о том, что Паронян несколько месяцев тому назад имел разборку с мужем мэра Эчмиадзина членом совета общины от фракции ГД Арамаисом Мирзояном.