Կոպիրկին․ ԵՄ առաքելությունը Հայաստանում զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ
Եվրամիության առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիթորինգի քողի տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ, ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել, եթե 2022թ. սեպտեմբերին Երևանը համաձայներ իրականացնել ՀԱՊԿ առաջարկը Ադրբեջանի հետ սահմանի իրավիճակի կայունացման վերաբվերյալ։ Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, ներառյալ ռազմատեխնիկական օգնությունը, մոնիթորինգային առաքելության առաքումը, աջակցությունը սահմանապահ զորքերի ուսուցանմանը։ Ցավոք, ՀՀ ղեկավարություն նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի բանով չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» քողի տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ,- ասել է դիվանագետը «Союзники. ОДКБ» հասարակական-քաղաքական պարբերականի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները։ «Դրսից ոչ ոք խաղաղություն և բարգավաճում մեր ընդհանուր տուն չի բերի։ Եթե խոսենք երկարատև տարածաշրջանային անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման կայունության ապահովման խնդիրների մասին, ապա դրանց բնավ չեն համապատասխանում «հավաքական Արևմուտքի» պլանները տարածաշրջանի ռազմականացման և այնտեղ ԵՄ և ՆԱՏՕ ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնման վերաբերյալ»,- նշել է Կոպիրկինը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 13:14
Заместитель председателя Республиканской партии Армении (РПА) Армен Ашотян написал:
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.