ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՏԱԼ
Արցախի Հանրապետության երևանյան ներկայացուցչության բակում այս տարվա հունիսին կազմակերպված դիմակների շոուն մնաց շատերի հիշողության մեջ։ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բակից առգրավելու հատուկ նշանակության ջոկատի գործողությունները բեմադրված էին այնպես, ասես խոսքը հանցավոր տարրերի չեզոքացման բարդ ու ռիսկային գործողության մասին էր։ Իրականում պատվիրատուին (Փաշինյանին) շտապ անհրաժեշտ էր շոու՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավոր դերակատարությամբ։
ԵՐԲ ԴԻՄԱԿՆԵՐԻ ՇՈՈՒԻ ՀԱՐՈՒՑԱԾ ԱՌԱՋԻՆ ՇՈԿԸ ՄԱՐԵՑ, ՔԿ-ԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵՑԻՆ։ ՔԿ-ից պատասխանեցին, թե արտասահմանյան մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշումը կապված է այլ գործին առնչվող հանգամանքները պարզելու հետ: Խոսքը նախագահի թիկնապահ Աշոտ Դանիելյանի մասին էր, որը ձերբակալվել էր թմրանյութ պահելու և տարածելու կասկածանքով: Ավելի ուշ նրան ազատ արձակեցին՝ առանց մեղադրանք ներկայացնելու, այլ կերպ ասած՝ ձերբակալությունը մեծ շոուի մասն էր, որը կապված է Շահրամանյանի դեմ իշխող վերնաշերտի խաչակրաց արշավանքի հետ…
Հենց որ փաշինյանական քարոզչամեքենան սկսեց ծոր տալ հին երգն այն մասին, որ Արցախի նախագահը շրջում է Երևանում արտասահմանյան մակնիշի մեքենայով՝ թիկնապահների ուղեկցությամբ, ապագա շոուի սցենարը հասկանալի դարձավ, քանզի բացի դրանից՝ ուրիշ ոչինչ չկար մեղսագրելու Շահրամանյանին։ Ստիպված եղան մեղադրանք սարքել, թե նախագահը պարտավոր էր հանձնել իր ծառայողական մեքենան ՀՀ կառավարությանը, բայց այդպես էլ չի արել դա։ Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը ոչ մի կերպ չի կարողանում պարզել, թե այդ որ օրենքով էր իր պաշտպանյալը պարտավոր հանձնել ծառայողական մեքենան Փաշինյանի կառավարությանը:
Այդպիսի օրենք, իհարկե, չկա, Փոխարենը հայտնի է, որ ցեղասպանությունից և 120 հազար արցախցիների բռնի տեղահանումից հետո Արցախի նախագահը կառավարությանն է փոխանցել 356 մեքենաների տվյալներ՝ առաջարկելով համատեղ ուժերով քննարկել դրանց հետագա ճակատագիրը, սակայն իր առաջարկին որևէ պատասխան չի ստացել։ Հարկա՛վ։ Փաշինյանին ու իր անմիջական բոսս Ալիևին պետք է Արցախի Հանրապետության մեղադրյալ նախագահ, է՛լ ավելի լավ է՝ դատապարտյալ, իսկ նրա հետ բանակցելն իրենց խնդիրը չէ…
Մի խոսքով, Շահրամանյանին մեղադրում են սեփական ծառայողական մեքենան յուրացնելու մեջ։ Ի դեպ, ավտոմեքենան առգրավվել է ներկայացուցչության բակից՝ դատարանի որոշման շրջանցումով, իսկ բուն մեքենան գնվել է Արցախի Հանրապետության կառավարության միջոցներով։ Ո՞վ է հորինել յուրացման այդ անհեթեթ մեղադրանքը: Որտե՞ղ է գրված, թե հակաահաբեկչական գործողության ցուցանակի տակ հայկական երկրորդ հանրապետության բնակչության ցեղասպանության և բռնի տեղահանման դեպքում նախագահը պարտավոր է ՀՀ կառավարությանը հանձնել իր ծառայողական ավտոմեքենան:
Որքան մոտենում է Արցախի Հանրապետության վերջնական հանձնման տարելիցը, այնքան ավելի ակտիվ են ռեժիմի պարագլխի ենթակայության տակ գտնվող ուժային կառույցները հալածում նրանց, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի դեպքերից հետո արտաքսվել են Հայաստանի տարածք։ Ռեժիմի քարոզչամեքենան արդեն մեկ տարի շարունակ արցախցիներին վարկաբեկելու արշավ է իրականացնում։ Շահրամանյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել, ընդ որում նրա փաստաբանը չի կարողանում հստակ պատասխան ստանալ այն հարցին, թե ինչ հոդվածով է կատարվում հետաքննությունը, և ուր է այն օրենքը, որտեղ գրված է, թե Շահրամանյանը պարտավոր էր Փաշինյանի կառավարությանը հանձնել Արցախի Հանրապետության կառավարության միջոցներով ձեռք բերված ծառայողական մեքենան:
Գաղտնիք չէ, որ Փաշինյանին ծառայող ՔԿ-ն և ԱԱԾ-ն հեշտությամբ կհորինեին ավելի լուրջ մեղադրանք, որը կհանգեցներ Արցախի Հանրապետության վերջին նախագահի ձերբակալությանը, սակայն գործում կա մեկ էական ԲԱՅՑ: Փաշինյանը ստիպված է բավարարվել ծիծաղելի մեղադրանքով, քանզի Շահրամանյանի ձերբակալմանը հանգեցնող լուրջ մեղադրանք (կամ մեղադրանքներ) սարքելով՝ անպայման նույն շարքում կդնի վերջին նախագահին իր երեք նախորդների հետ, որոնք գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Խոսքը Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի մասին է։ Այդ պարագայում չափազանց ակնհայտ կդառնա, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են համատեղ, ձեռք ձեռքի տված…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 09:09
О том, что арест 16 июня 2023 г. зампредседателя РПА Армена Ашотяна преследовал политические цели, в Армении знает каждый школьник. Сначала одиночная камера в Нубарашене, затем домашний арест по делу о злоупотреблениях в медицинском университете им. Гераци в период пребывания Ашотяна председателем Совета попечителей. Его и бывшего ректора Микаэла Нариманяна обвиняют в хищении имущества университета, (стоимостью около 100 тыс. долларов) и приобретении коттеджей гостиничного комплекса "Цовасар" по завышенным ценам.
-
2025-06-25 09:48
В конце июня – начале июля в Мегри состоятся выборы в совет территориального подразделения ГД. Совет изберет председателя, который станет делегатом предвыборного съезда ГД, в повестке которого значится голосование за первые 30 позиций предвыборного списка партии на выборах 7 июня 2026 г. Главным претендентом на должность председателя совета ГД в Мегри считается действующий руководитель городской общины Хачик Андреасян по прозвищу "Тули". Он известен широкой публике тем, что, заняв эту должность по квоте Либеральной партии Самвела Бабаяна, сразу переметнулся в ряды ГД, будучи (внимание!) бывшим ответственным союза "Еркрапа" по Сюнику. Андреасян – очень ценный кадр: 4 года назад свое выдвижение на должность мэра он объяснил необходимостью повышения степени безопасности Мегри…
-
2025-06-25 09:29
Шоу с участием экс-спикера парламента, экс-премьера и экс- республиканца Овика Абрамяна началось почти сразу после того, как Пашинян освоился на посту премьер-министра 8 мая 2018 г. Начало было громким: фабрика фейков пустила слух о том, что найденные на складе в деревне Мхчан оружие и боеприпасы – те самые, из которых и которыми стреляли по демонстрантам 1 марта 2008 г.! Склад бывшего завода по ремонту механики де-факто принадлежал брату Овика Аргамыча экс-депутату парламента Генрику-Джонику, хотя и был записан на другое лицо. Эти слухи циркулировали в публичном пространстве несколько дней, после чего компетентные органы сообщили, что речь идет об охотничьих ружьях и патронах к ним, которые не имеют никакого отношения к разгону массовых беспорядков 1 марта 2008 г. Это было шоу №1.
-
2025-06-25 09:25
28 Верховное собрание не дало ответ на вопрос о формате участия АРФ "Дашнакцутюн" в выборах 2026 г. До этого в обращение была запущена агитка, дескать, партия будет баллотироваться самостоятельно. Теперь говорится о том, что составы Верховного органа и Бюро по итогам собрания существенно не изменились. Победу снова одержало условно именуемое крыло представителя Верховного органа Ишхана Сагателяна, стало быть, ни о каком самостоятельном хождении на выборы речь не идет. Скорее всего, АРФ "Дашнакцутюн" пойдет на выборы 2026 г. в блоке, который сформируется вокруг второго президента Роберта Кочаряна, впрочем, не все так однозначно…