Առաջիկա 10 տարում ՀՀ բնակչությունը կարող է զգալի նվազել. Նաիրի Սարգսյան
ՀՀ–ում արտագաղթն ավելանում է, ծնելիությունը գործակիցը նվազում, այդ առումով վիճակն աղետալի է, երկիրը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նրա կանխատեսմամբ` այս տեմպերի պահպանման դեպքում Հայաստանում երկուսուկես տասնամյակ հետո հայ չի մնա։
«Նախորդ մեկ տարվա ընթացքում ՀՀ–ից մեկնել և այլևս չի վերադարձել 48 000 մարդ, սա արտագաղթի չափման ցուցիչն է։ Բայց ուշադիր դիտարկենք` ինչ է կատարվում ԱՄՆ դեսպանատանը «գրին քարտերի» խաղարկման ժամանակ. այնպես որ, հնարավոր է` այդ 48 հազարը ավելանա»,–նշեց Սարգսյանը։
Միևնույն ժամանակ ոչ այնքան հուսադրող պատկեր է նաև բնակչության բնական աճի առումով։ Մեր երկրում ծնելիության գործակիցը, ըստ պաշտոնական տեղեկատվության, տատանվում է 1.6–1.7 գործակցի շրջանակներում, որը տարիներ շարունակ չի փոխվել։ Սակայն երբևէ այս հաշվարկը չի ճշգրտվել Արցախյան պատերազմից հետո, որը բնականաբար ազդեցություն է ունեցել ծնելիության անկման վրա։
«Դրա համար մենք խորը կասկածներ ունենք, որ այդ ցուցանիշը կարող է լինել 1.4-1.5–ի շրջանակներում։ Եթե այս տեսանկյունից ենք վերլուծում` առաջիկա 10 տարում ՀՀ բնակչությունը 800 հազար մարդով կարող է նվազել։ Այսինքն` եթե մենք հիմա 3 միլիոն ենք, տասը տարի հետո կդառնանք 2.2 միլիոն։ Եվս երկուսուկես տասնամյակ, և ՀՀ–ում այլևս հայ չի մնա այս տեմպերի պահպանման դեպքում»,–հավելեց նա։
Սարգսյանի խոսքով` հավելյալ լուրջ մարտահրավեր են նաև արտաքին որոշակի դեմոգրաֆիկ գործընթացները, խոսքը, մասնավորապես, Հայաստանի տարածքում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրի մասին է։ Եվ ՀՀ իշխանությունների լռության պայմաններում դա էլ ավելի իրատեսական խնդիր է։
Անդրադառնալով հաջորդ ցուցանիշին` Սարգսյանն ընդգծում է, որ պաշտոնական տվյալներով ՀՀ–ում 204 հազար մարդ գործազուրկ է, 960 հազար մարդ աշխատանքային ռեսուրսներից աշխատանքի ընդհանրապես չի մասնակցում։
Այսինքն` 3 միլիոն բնակչությունից 1 միլիոն հարյուր հիսուն հազար մարդ մոտավորապես ՀՀ–ում ոչ միայն բարիք չի ստեղծում, այլ կարիք ունի սոցիալական հոգածության։
«ՀՀ–ում մոտավորապես 560 հազար մարդ սոցիալական նպաստ և կենսաթոշակ ստացող է։ Իսկ պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակը 760 հազար է։ Այսինքն` մոտավորապես 1.3 մարդ պետք է աշխատի, իր աշխատավարձից վճարած 20 տոկոս եկամտային հարկի հաշվին վճարվի մնացածի կենսաթոշակները։ Սա պատկերացում եք` ինչ ահռելի բեռ է, երբ մարդը ոչ միայն իր բարեկեցության, իր ընտանիքի բարօրության համար է աշխատում, այլ ևս մեկ թոշակառուի կամ մեկ սոցիալական նպաստ ստացողի»,–ընդգծեց նա։
Սարգսյանը ուշադրություն է հրավիրում նաև հողային և ջրային ռեսուրսների տնօրինման վիճակին։
«ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի 60 տոկոսից ավելին դեռևս շարունակում է անմշակ մնալ, ընդհանրապես որևէ կերպ չի օգտագործվում, ջրային ռեսուրսների 70 տոկոսը չի կառավարվում, դեռ կորուստների տեսքով ՀՀ–ից արտահոսում և գնում է Ադրբեջանն է պարարտացնում»։
Հայաստանի ունեցած ռեսուրսների գնահատման այս աղետալի պատկերից հետո, Աուդիտորների պալատի նախագահի խոսքով, կարիք չկա անդրադառնալու երկրի ֆինանսական, գույքային ռեսուրսների կկառավարմանը, ֆինանսական արդյունավետությանը և այլն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.