ԱՄՆ հետազոտություններ է անցկացնում ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար
Հայաստանում միջուկային էներգիայի արտադրության ժամանակակից աղբյուրի կառուցմանը միտված ուսումնասիրություններն արդեն սկսվել են։ Աշխատանքները, որոնց արդյունքների ամփոփման առավելագույն ժամկետը 2025 թվականի գարունն է, հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնում են ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետները, գրում է «Արմենպրես»-ը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/ների կառուցման գործընթացի շրջանակներում այս փուլում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ։ «Այդ աշխատանքը ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը»,- նշեց Հակոբ Վարդանյանը։
Նախարարի տեղակալը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ «123 պայմանագրին» միանալու և ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու համար։ «Հայկական կողմի դիմումն ուսումնասիրվում է ԱՄՆ-ի ներպետական ընթացակարգերին համապատասխան։ Այդ մասին բազմիցս հայտնել են ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ նշելով, որ դա բավականին ժամանակատար գործընթաց է»,- եզրափակեց Հակոբ Վարդանյանը։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 08:11
США будут продолжать атаковать йеменских хуситов до тех пор, пока они не прекратят нападения на суда, заявил в воскресенье глава Пентагона Пит Хегсет.
-
2025-03-17 08:09
Военный представитель движения «Ансар Аллах» йеменских хуситов Яхья Сари заявил, что их силы провели «качественную операцию» по уничтожению американского авианосца «Harry S. Truman», сообщает Al Jazeera.
-
2025-03-17 08:08
Конфликту на Южном Кавказе должен быть положен конец. На этой неделе я беседовал с господином Хикметом Гаджиевым, советником президента Алиева по национальной безопасности в Азербайджане. Об этом в соцсети Х написал советник президента США Дональда Тремпа по национальной безопасности Майк Уолтц.
-
2025-03-17 08:06
«В годовщину аннексии Украинской Автономной Республики Крым Российской Федерацией в результате незаконного референдума, состоявшегося одиннадцать лет назад, сегодня (16 марта), мы вновь заявляем, что Турция не признает фактическую ситуацию в Крыму, которая представляет собой нарушение международного права, и что мы поддерживаем территориальную целостность и суверенитет Украины.