Հայաստանի և Իրանի սահմանն անսասան է. Սոբհանին հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ
Հայ–իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր են քննարկել հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Աս մասին տեղեկանում ենք X սոցցանցում դեսպանատան էջում հրապարակված հաղորդագրությունից։
Հանդիպման ժամանակ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում քննարկման առանցքային թեմա է դարձել Հայաստանով արտատարածքային միջանցքի անթույլատրելիությունը։
Ինչպես հայտարարել է Գրիգորյանը, Հայաստանի տարածքով ցանկացած հաղորդակցություն պետք է գտնվի ՀՀ վերահսկողության և ազգային ինքնիշխանության տակ, և Երևանը դեմ է «միջանցքային» ցանկացած տրամաբանության։
Հայաստանի և Իրանի սահմանը Գրիգորյանն անվանել է խաղաղության և բարեկամության սահման` հավելելով, որ որևէ ուժ ի զորու չէ այն խախտել։ Իրանի դեսպանն իր հերթին կրկին հիշեցրել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը` տարածաշրջանային սահմանների և աշխարհագրության ցանկացած փոփոխության բացառում։ Հայ պաշտոնյան երախտագիտություն է հայտնել դիվանագետին նման դիրքորոշման համար` հայտարարելով, որ Հայաստանի համար կարևոր են հարաբերություններն Իրանի հետ։
Նշենք, որ Թեհրանը դեմ է հանդես գալիս արտատարածքային միջանցքին, որը Հայաստանի տարածքով «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապն ապահովելու նպատակով պահանջում են Բաքուն և Անկարան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.