Հայկական կազմակերպությունները կկարողանան մասնակցել Միջազգային արևային դաշինքի ծրագրերին
Հաշվի առնելով Հայաստանում արևային էներգիայի ներուժը, ոլորտի զարգացման դինամիկան և հեռանկարները՝ Միջազգային արևային դաշինքին միանալը հնարավորություն կստեղծի մեր երկրին ներգրավված լինելու արևային էներգետիկայի զարգացման միջազգային գործընթացներին, ծանոթանալու բնագավառի զարգացման նորագույն առաջանցիկ տեխնոլոգիաներին, ներկայացնելու սեփական հաջողված փորձը: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ ԱԺ հերթական նիստում ««Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Համաձայնագրի նպատակը համատեղ ջանքերի ներդրման, տեխնոլոգիաների, նորարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով արևային էներգետիկան զարգացնելն է, ինչը կնպաստի ժողովուրդների բարեկեցության, էներգետիկ անվտանգության ապահովմանը և կայուն զարգացմանը:
Շրջանակային համաձայնագիրը մեր երկրի կողմից ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին: Ներկայումս համաձայնագիրը ստորագրել են 118 պետություն:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է Հայաստանում էներգիայի կուտակիչներ ներդնելու հեռանկարով: Հարցին ի պատասխան՝ Հակոբ Վարդանյանը նշել է, որ Կառավարությունը ենթաօրենսդրական ակտերի մակարդակում մշակում է դրույթներ, որոնք հնարավոր կդարձնեն կուտակիչների շուկայի զարգացումը, քանի որ միայն սուբսիդիաների միջոցով հնարավոր չէ հարցը կարգավորել, անհրաժեշտ են շուկայական մեխանիզմներ:
Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:
ShantNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.