Չեխական ընկերությունն Ադրբեջանին DITA ինքնագնաց հաուբիցներ կմատակարարի
Չեխական Excalibur Army ընկերությունն Ադրբեջանին 155 մմ տրամաչափի 70 DITA ինքնագնաց հաուբիցներ կմատակարարի, գրում է armyrecognition.com-ը։
Ընկերության կողմից մշակված 155 մմ DITA ինքնագնաց հաուբիցը ժամանակակից հրետանային համակարգ է, որը հատուկ ուշադրություն է դարձնում ավտոմատացմանը և շարժունակությանը, ասված է հրապարակման մեջ։
Սեպտեմբերի 4-ին վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը հայտնել էր, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զենք և ռազմական տեխնիկա գնել Իսրայելից։
Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից, Պակիստանից, Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, Իսրայելից։ «Մենք բոլոր տվյալները գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ Բաքուն Հայաստանին մեղադրում է սպառազինվելու համար՝ իր սպառազինվելու փաստը քողարկելու նպատակով։
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ 329 մլն դոլար՝ 2022 թվականի 795 մլն դոլարի դիմաց։ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ըստ ինստիտուտի, անցյալ տարի աճել են մինչև 3 միլիարդ 561 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 4,6 տոկոսը)՝ 2022 թվականի 2 միլիարդ 991 միլիոն դոլարի (3,8 տոկոսի) դիմաց:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.