Քասախցիները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը. ակցիան Նաիրիի համայնքապետի դեմ էր
ՀՀ Արագածոտնի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Նաիրիի համայնքապետ Նորայր Սարգսյանի. նրանք մեքենաներով փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը:
Նշենք, որ Նաիրի համայնքի ավագանին և Քասախի բնակիչները բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի` բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
«Կառավարությունը գումար է տվել «գենպլանի» փոփոխության համար, ու մարդկանց հողատարածքները «գենպլանում» ներառվել են որպես բնակելի։ Այժմ էլ Նաիրիի համայնքապետն իր նախաձեռնությամբ այդ հողերն առանց բնակիչներին տեղյակ պահելու հանում է կառավարության որոշման «գենպլանից»։ Ինքը նոր ու խայտառակ «գենպլան» է ուղարկել կառավարություն։ Այսօր ավագանու նիստ է լինելու, Նորայր Սարգսյանն այդ նախագիծն ուզում է սղղացնել, անցկացնել։ Բնակիչների 98 տոկոսն էլ իր տանը նստած՝ նույնիսկ տեղյակ էլ չէ ծրագրերից։ Գիտեն, թե իրենց տունը «գենպլանի» մեջ է, վաղն էլ գնալու է 6800 դրամ վճարի քառակուսի մետրի համար ու փոխի, բայց չի կարողանալու»,– հայտարարեց Նաիրի համայնքի ավագանու անդամ Արմեն Համբարձումյանը։
Նա նշեց, որ Քասախում այս պահին հողի արժեքը 1 քմ–ի համար 100 դոլար է, բայց համայնքապետն ուզում է 20 դոլար իջեցնել։
Ավագանու անդամը շեշտեց` Նաիրիի համայնքապետն իր համար սև շուկա է ստեղծում, բայց իրենք թույլ չեն տալու ու նույնիսկ գնալու են կառավարության մոտ, կառավարական առանձնատուն, բողոքի ակցիաներ են անելու։ Համբարձումյանը վստահեցրեց` գնալու են Նիկոլ Փաշինյանի մոտ ու փաստերով ապացուցեն, որ նրա՝ վարչապետ դառնալուց հետո Նորայր Սարգսյանը թալանել է համայնքը։
Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանն էլ ընդգծեց` հարցը համապատասխան մարմինների հետ քննարկվել է ու լուծում կստանա։ Վստահ է` Քասախի բնակիչներն ու ավագանու անդամներն ուղղակի շոու են կազմակերպել։
Տեղում գտնվող ոստիկանները սկսեցին մեքենաները տեղաշարժելով հանել ճանապարհից, որպեսզի թույլ տան շտապօգնության մեքենային անցնել։ Այնուհետև սկսեցին հայհոյանքներ հնչեցնելով՝ բերման ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին` նշելով, որ մարդկանց ազատ տեղաշարժին են խոչընդոտում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-14 20:02
Авиакомпания «Армянские авиалинии» возобновляет полеты по всем направлениям с 9 декабря.
-
2024-11-14 19:57
Трое мужчин (Рубен Тамразян, Арарат Чирикян, Ваге Мурадханян) и одна женщина (Альфия Цукерман) задержаны в Калифорнии по делу о мошенничестве с использованием необычной схемы.
-
2024-11-14 19:52
Начальник отдела пресс-службы МИД Азербайджана Айхан Гаджизаде ответил премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2024-11-14 19:50
Член Верховного органа РПА Эдуард Шармазанов написал: