Последние новости

Ղազախստանում սկսվել են Ադրբեջանի ու Թուրքիայի մասնակցությամբ հատուկ նշանակության զորավարժությունները

Ղազախստանի Թուրքեստանի շրջանում մեկնարկած «Եղբայրություն անսահման - III» բազմազգ զորավարժություններին մասնակցում են վեց երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Թուրքեստանի շրջանի Օրդա լեռնային զորավարժարանում։ Զորավարժություններին որպես դիտորդներ հրավիրվել են Հորդանանի և Ղրղզստանի զինված ուժերի ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։

Զորավարժություններն ուղղված են փորձի փոխանակմանը, հրամանատարա-վերահսկիչ մարմինների և զորամիավորումների փոխգործունակության մակարդակի բարձրացմանը, ստորաբաժանումների անձնակազմի անհատական ​​և խմբակային պատրաստությանը։ Զորավարժություններին մասնակցում է մոտ 300 զինծառայող։ Ներգրավված են զրահամեքենաներ, բանակային ավիացիան և անօդաչու թռչող սարքեր։

«Մեր երկրի տարածքում վեց պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների այս ձևաչափն առաջին անգամ է անցկացվում։ Վստահ եմ, որ զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը կօգնի բարելավել ստորաբաժանումների մարտունակությունը, հետևաբար՝ մեր պետությունների պաշտպանունակությունը»,- ասել է Ղազախստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Այդոս Միրզախմետովը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ