Օկամպո. Արցախցիները պետք է միավորվեն և իրենք իրենց ձայնն ու պահանջը ներկայացնեն աշխարհին
«Ապառաժ». Հանդիպում Լուիս Մորենո Օկամպոյի հետ Արցախ միության և միության նախագահ Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին կայացավ Միջազգային Քրեական Դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հանդիպումը Արցախի հասարակության մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն հարցեր։ Օկամպոն որոշ խորհուրդներ տվեց հնչած հարցերի շուրջ և նշեց, որ քանի դեռ, որևէ պետություն կամ կառավարություն չի պայքարում արցախահայության իրավունքների համար, արցախցիները պետք է միավորվեն և իրենք իրենց ձայնն ու պահանջը ներկայացնեն աշխարհին, ներգրավելով նաև սփյուռքահայությանը, որը մեծ ներուժ ունի։
Օկամպոն անդրադարձել է նաև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին՝ UNFCCC COP 29 և նշել, որ ամեն ջանք պետք է գործադրել, որ միջոցառման մասնակիցները տեղեկացվեն Արցախում Ալիևի վարչակարգի իրականացրած ցեղասպան գործողությունների մասին։ Ալիևն ամեն ջանք գործադրում է, որպեսզի միջոցառմանը Արցախի թեման չշոշափվի։
Նա ներկայացրեց նաև մինչ այժմ իրականացված գործողությունները այդ ուղղությամբ։ Աշխատանքները շատ են, հնարավորությունները քիչ, բայց պետք է պայքարել ու հավատալ, որ արցախահայությունը մենակ չէ, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բարեկամների ու շահագրգռված կողմերի թիվն ավելացնելու համար։
Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".