Մամիջանյան․ 2013-2015 թվականների ընթացքում ՀՀ սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քառակուսի կիլոմետրով
2013-2015 թվականների ընթացքում ՀՀ սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քառակուսի կիլոմետրով. դա իրականացվել է ի պատասխան հակառակորդի դիվերսիոն հետախուզական և այլ տիպի ագրեսիաների: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Բայց մենք դրա մասին չենք խոսել, մենք դա լուռ ենք արել, որովհետև դա կարող էր հակառակորդի համար առիթ դառնալ այս կամ այն գործողությունների իրականացման: Մենք չփորձեցինք ձեզ պես 2020 թվականի տավուշյան դեպքերը ներկայացնել որպես Հայրենական պատերազմ: Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ բացառապես հող եք հանձնում»,-ասաց նա՝ դիմելով իշխանությանը:
Հայկ Մամիջանյանի խոսքով, աահմանազատման և սահմանագծման կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին մասով մի կետ կա, որտեղ նշվում է, որ հատվածական սահմանազատումը համարվելու է համաձայնեցված՝ անկախ նրանից, թե մինչև վերջնական սահմանազատման գործընթացը ինչքան ժամանակ կանցնի:
«Այլ կերպ ասած, երբ ըստ նույն կանոնակարգի ամբողջական սահմանազատման գործընթացը համաձայնեցվի, անցնի բոլոր ներպետական փուլերը և կնքվի երկու երկրների միջև պայմանագիրը, մինչ այդ պահը այդ հատվածի սահմանազատումը համարվում է վերջնական: Այսինքն Ադրբեջանը կարող է իրեն հետաքրքրող հատվածների սահմանազատումն իրականացնել, այն անվանել ավարտված, և այլևս ոչ մի շարունակություն չտալ: Այն, ինչ տեղի ունեցավ Տավուշի մարզի 4 գյուղերի դեպքում: Ադրբեջանը պարտադրեց իր կամքը, և դրա դիմաց Հայաստանը կորցրեց 4 գյուղ: Ոչ մեկին չթվա, թե իրենք կարող են մանիպուլացնել, և ասել, որ ընդդիմությունը դեմ է սահմանազատման գործընթացին: Մենք կողմ ենք սահմանազատման գործընթացին, եթե այն իրականացվի ամբողջական հիմունքներով, ակնհայտ լինի, թե ինչ է ՀՀ-ն ստանալու այդ գործընթացի արդյունքում»,-հավելեց նա:
Խոսելով խաղաղության պայմանագրի դրույթների մասին, Հայկ Մամիջանյանն ասաց.
«Այսպես կոչված խաղաղության պայմանագրում սահմանազատման մասին բան չի լինելու, գերիների վերադարձի հետ կապված բան չի լինելու, տրանսպորտային հանգույցների հետ կապված բան չի լինելու, ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանցի զինյալների մասին բան չի լինելու: Բա ՀՀ շահերի տեսանկյունից էդ դատարկ փաստաթուղթը ընդունում եք, որ ի՞նչ անենք»,-ասաց Հայկ Մամիջանյանը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 14:10
Официальный представитель Кремля Дмитрий Песков подтвердил, что телефонный разговор между президентом России Владимиром Путиным и президентом США Дональдом Трампом состоится в 17:00 по московскому времени, передает ТАСС.
-
2025-05-19 14:05
Председатель Национального собрания Армении Ален Симонян опроверг слухи о якобы ведущихся обсуждениях по поводу вывода 102-й российской военной базы с территории страны.
-
2025-05-19 14:03
Второй президент Армении Роберт Кочарян впервые сообщил о звонке третьему президенту Сержу Саргсяну во время "бархатной революции" 2018 года, в результате которой Никол Пашинян пришел к власти.
-
2025-05-19 14:00
Жизнь турецкого фотографа армянского происхождения Ара Гюлера переносится на большой экран и будет представлена на Каннском кинофестивале 2025 в разделе «Marche du Film» (78-й Каннский международный кинофестиваль проходит в городе Канны во Франции с 13 по 24 мая 2025 года, – AT), сообщают турецкие СМИ.