Թովմասյան․ Ըստ մեղադրողի՝ միայն այն փաստերն են ճիշտ, որոնք ուղղված են իմ մեղավորությունը ապացուցելուն
Իմ պաշտպանների ճառերի ժամանակ դատավորն ու մեղադրողը անհաղորդ էին նստած։ Անհաղորդ էր դատարանը, հաղորդակից էր դառնում այդ խոսքին միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր հենց դատարանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայորւմ դատավոր Տաթևիկ Գասպարյանի նախագահությամբ ընթացող դատական նիստում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ հանդես գալով պաշտպանական ճառով։
Նա նշեց, որ մեղադրող կողմի մասին չի խոսում, տեսել է՝ անընդհատ գրառումներ են անում. «Ի սկզբանե մեղադրող կողմը եկել է այս դատաքննությանը մեկ նպատակով՝ կանխորոշված որ եթե կա ինչ-որ կա Թովմասյանի օգտին, նրա անմեղությունը հիմնավորող, նրան մեղսագրվող փաստերը հերքող, դրանք բոլորը սուտ են, կեղծիք են, դրանք գոյություն ունենալ չեն կարող։ Եվ միայն այն փաստերն են ճիշտ, որոնք ուղղված են Հրայր Թովմասյանի մեղավորությունը ապացուցելուն»,- ընդգծեց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարվա ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական հետապնդում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.