Последние новости

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՏԱՆ... ԿԱՂԱՄԲԻ ՄԵՋ

Հայաստանում եկամուտների գրեթե կեսը ծախսվում է սննդի վրա

Վերջերս Արմստատը հրապարակեց նվազագույն պարենային և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքներն այս տարվա 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով: Եվ այսպես, սովից չմեռնելու համար Հայաստանում մարդուն բավական է ունենալ ամսական 41 հազար 657 դրամ եկամուտ, իսկ մթերքից բացի՝ երբեմն ինչ-որ հագուստ գնելու, կոմունալ վճարումնները պարբերաբար մուծելու և տրանսպորտով երթևեկելու համար անհրաժեշտ կլինի արդեն 77 հազար 65,5 դրամ

Դատելով նրանից, որ Հայաստանում բնակչության գրեթե 25%-ն աղքատ է (միջինը՝ յուրաքանչյուր 4-րդը), իսկ գյուղական վայրերում՝ 29%-ը, շատերի համար նշյալ համեստ եկամուտներն անգամ անմատչելի են։

Վիճակագրական կոմիտեն հաշվարկել է զամբյուղները Առողջապահության նախարարության տվյալների հիման վրա, որը հաշվարկների համար, մասնավորապես՝ մրգերից խորամանկորեն ընտրել է խնձորը, իսկ բանջարեղենից՝ կաղամբն ու սոխը։ Մեղմ ասած, բնավ ոչ ամենաթանկ վիտամինները։ Նպատակը հասկանալի է. որքան հնարավոր է իջեցնել գոնե նվազագույն պարենային զամբյուղի արժեքը՝ Փաշինյանի կառավարությանը հարվածի տակ չդնելու համար, որն արդեն 7 տարի շարունակ պահում է «հպարտ» քաղաքացիների մի մասին բառացիորեն հացի ու կաղամբի վրա։

Այդ գործում իշխանություններին դաժան իրականությունը քողարկել է օգնում նաև գնաճի պաշտոնապես հաստատված ցածր մակարդակը, որն օգոստոսին (նախորդ տարվա օգոստոսի համեմատ) կազմել է ընդամենը 1,3%: Սակայն այս ընդհանուր (միջին) թիվը ոչ մեկին չպետք է խաբի, քանի որ, օրինակ, նույն ժամանակահատվածում մրգի գինը բարձրացել է 8,5%- ով, իսկ բանջարեղենինը՝ 15% - ով։

Ի դեպ, միաժամանակ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակեց սննդամթերքի ծախսերի մասնաբաժինն ընդհանուր սպառողական ծախսերի կառուցվածքում։ Հայաստանում միջին հաշվարկով այդ մասնաբաժինը 2019-ի 40,6%-ից հասել է 46,5%-ի՝ 2022-ին։ Մինչդեռ հայտնի է, որ ինչքան ավելի շատ գումար է ծախսվում սննդի վրա սեփական եկամուտներից, այնքան ցածր է երկրի կենսամակարդակը և այնքան ավելի վատ է ապրում անհատ քաղաքացին:

Վերը նշված երկու թվերից կարելի է անել ակնհայտ եզրակացություն. մեր երկրի բնակչության կենսամակարդակը Փաշինյանի օրոք նկատելիորեն վատացել է, քանի որ մարդիկ ստիպված են սննդի վրա ավելի ու ավելի շատ գումար ծախսել սեփական եկամուտներից, որպեսզի պարզապես ապահովեն իրենց ֆիզիոլոգիական գոյությունը։

Համեմատության համար նշենք, որ ըստ «ՌԻԱ Ռեյտինգի»՝ զարգացած երկրներում նույն 2022 թվականին սննդամթերքի վրա ընտանիքների ծախսերի բաժինը չի գերազանցել 20%–ը (օրինակ, Իտալիայում՝ 19,3%), այսինքն Հայաստանում այդ ցուցանիշն առավել քան կրկնակի բարձր է։ Եվ նույնիսկ եթե վերցնենք սոցիալ-տնտեսական զարգացման առումով մեզ հետ համեմատելի ԱՊՀ երկրները, ապա համեմատությունը կրկին մեր օգտին չի լինի։ Այսպես, Ռուսաստանում համապատասխան ցուցանիշը կազմում է 32,2%, Բելառուսում՝ 37,6%, Մոլդովայում՝ 41,9%։ Մեզանից վատթար է միայն Ղազախստանում. 53

Այս տվյալների լույսի ներքո իսկապես աղետալի է թվում թոշակառուների և նպաստառուների վիճակը, որոնց թիվը մեզանում գերազանցում է կես միլիոնը։ Նույն թոշակառուները, իրենց աղքատիկ 47 հազար դրամ թոշակից հանելով հենց միայն կոմունալ ծառայությունների ծախսերը (լույս, ջուր, գազ, նաև սնանկացուցիչ ձմեռային ջեռուցում և այլն), էլ չենք խոսում նոր հագուստի կամ տրանսպորտի մասին, արդեն չեն ձգում նվազագույն պարենային զամբյուղի, այսինքն ամսվա վերջին ստիպված պիտի սնվեն... բուն զամբյուղի շիվերով ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ФОРМЕННОЕ ПЛУТОВСТВО
    2025-06-26 17:00

    Власти спешно перекраивают законы под захват «Электросетей Армении» Все-таки, как говорится, имея язык без костей, можно с легкостью представить черное белым и наоборот. Что и делали на всем протяжении заседания правительства 26-го июня Пашинян и его министры. До сих пор вроде бы считалось, что с сухими цифрами особо не поманипулируешь и с ними шутки плохи, но вот в правительстве Армении наглядно доказали, что шутки с цифрами очень даже хороши… Как всегда, тон манипуляциям задал сам Пашинян, сразу же заявив, что в мае зафиксированы «довольно хорошие показатели», и добавил, что экономика приобретает гибкость. Да, она (экономика), в отличие от него, приобрела такую гибкость, что скоро сломается. Всем известно, что уже несколько месяцев экономика все больше теряет темпы роста, и если, на взгляд некоторых правительственных грамотеев, это называется гибкостью, то значит, что все деградирующие экономики в мире, по логике Пашиняна, отличаются замечательной гибкостью.

  • «УЛУЧШЕНИЕ» ДЕМОГРАФИИ: ОТ НЕРОДИВШИХСЯ НЕВЕРНУВШИМСЯ
    2025-06-26 09:40

    За 20 дней до конца 1-го полугодия, а точнее, по положению на 10 июня, выяснилось, что из уточненной суммы в размере 100 млн драмов, предусмотренной на первую половину года для организации приемов зарубежных делегаций, осталось всего 19 млн.

  • ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ ФОРУМ: МИЗЕР ОНЛАЙН ПРИСУТСТВИЯ АРМЕНИИ ПРИ СОЛИДНЫХ ВЫГОДАХ ОФЛАЙН
    2025-06-26 09:22

    25-го июня в Минске прошла рабочая встреча министра по промышленности и агропромышленному комплексу (АПК) Евразийской экономической комиссии (ЕЭК) Гоар Барсегян с заместителем премьер-министра Беларуси, председателем Совета ЕЭК Натальей Петкевич. Стороны обсудили широкий круг вопросов, связанных с развитием промышленности и АПК в рамках ЕАЭС. Особое внимание было уделено реализации совместных проектов, укреплению кооперационных связей, технологическому развитию отраслей и повышению их конкурентоспособности. А уже 26-го июня в столице Беларуси состоялось торжественное открытие IV Евразийского экономического форума…

  • ЧТО ЖДЕТ «ВЕЛИКОЛЕПНУЮ СЕМЕРКУ» ЕАБР В 2025-2027 ГОДАХ
    2025-06-25 09:55

    Армения в числе рекордсменов более не значится 24-го июня Евразийский банк развития (ЕАБР) провел онлайн-презентацию обновленного макроэкономического прогноза на 2025-2027 годы, в котором представлены ключевые оценки и прогнозные параметры для 7-ми государств-участников банка, включая Армению. Впервые в исследование включен Узбекистан, ставший в апреле этого года полноправным акционером банка. В прогнозе отражены сценарии роста, инфляции, процентных ставок и валютных курсов, а также влияние глобальных рисков и структурных факторов. Так что же, согласно ведущим экспертам ЕАБР, ждет на сложном внешнеэкономическом фоне Армению в текущем и в последующие два года?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ