Последние новости

ՕՄԱՐԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՆԱՅԻՆ ԲԱՐՁՐՈՒՆՔՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ պետական սահմանի 5 ուղղություններով (Ջերմուկ, Սոթք, Գորիս, Կապան, Իշխանասար) ադրբեջանական ագրեսիայի երկրորդ տարելիցը: Այլ տվյալներով՝ սկզբում ագրեսիան սկսվել է 4, այնուհետ՝ ևս 3 ուղղություններով։ Հարձակողական մարտերի ընթացքում օգտագործվել են «Գրադ» կայանքներ և անօդաչու թռչող սարքեր։ Ագրեսիան, հիշեցնեմ, սկսվեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո։

Աչքի անցկացնելով այդ իրադարձությունների նյութերը՝ պարզապես ապշում ես, թե ինչպես կարող էին հաշված օրերի մեջ տեղավորվել նման քանակի անմտություններ։ Այդ ագրեսիայից կարճատև է եղել միայն 1-օրյա դիրքային պատերազմը 2021թ. նոյեմբերի 16-ին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը բռնազավթել է շուրջ 150 քառ. կմ հայկական տարածք, ինչը խորհրդարանի ամբիոնից հաստատեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Սեպտեմբերի 13-ին կեսգիշերից 5 րոպե անց զավթիչների առաջխաղացման փաստը ՀՀ պաշտոնական աղբյուրները չէին հերքում և լռության չէին մատնում, ինչպես դա եղավ 2021թ. մայիսի 12-ի բռնազավթման սկզբնական փուլում։ Անմիջապես հակասական տեղեկություններ հայտնվեցին զավթիչների զբաղեցրած դիրքերի քանակի մասին։ Ավելի ուշ հնչեց գլխավոր շտաբի պետ, գեներալ Էդվարդ Ասրյանի սկանդալային կանխատեսումը, թե իբր՝ Ջերմուկի լեռներից ադրբեջանցիների ստորաբաժանումները հետ կքաշվեն զբաղեցրած դիրքերից, երբ... սովածանան։

Агрессия началась сразу после визита министра обороны Сурена Папикяна в США

Բավական երկիմաստ էր Պետդեպարտամենտի հայտարարությունը. Նեդ Փրայսը կոչ արեց ՌԴ ղեկավարությանը օգտագործել իր ազդեցությունը ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի հանդարտեցման համար։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրեց նախագահ Պուտինին Հայաստանի և Ադրբեջանի միջև ջուր պղտորելու մեջ՝ ուշադրությունը Ուկրաինայից շեղելու համար: Ապա հաջորդեցին իշխող վերնաշերտի դիմումները ՀԱՊԿ–ին երկու հոդվածներով և հետագա վեճերն այն մասին, թե ով է կասեցրել ագրեսիան. Պուտինը, թե՞ Բլինքենը։

Սեպտեմբերի 14-ին, անտեսելով արևմտյան հանրության արձագանքը, Ալիևը շարունակեց ռազմական գործողությունները, և դա հասկանալի է, քանի որ ագրեսիայից քիչ առաջ նա 30%-ով ավելացրել էր ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազեց, հայտարարվեց հրադադար, որը ժամանակ առ ժամանակ խախտվում էր ադրբեջանական կողմից:

Հոկտեմբերին Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը հաղորդեց, որ բնակչությունը վերադառնում է քաղաք։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն ունեցել է 206 զոհ, ադրբեջանական կողմը հայտարարեց 80-ի մասին։ Երկու կողմից էլ եղել են հարյուրավոր վիրավորներ։ Հակառակ Գլխավոր շտաբի պետի հայտարարությանը, զավթիչները ոչ միայն չնահանջեցին Ջերմուկի մերձակայքից, այլև սկսեցին հենակետեր կառուցել «Գոմեր» կոչվող տեղանքից 4 կմ հեռավորության վրա: Այդ մասին, տաք հետքերով, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը։ Նա հայտնեց նաև, որ զավթիչներն առաջ են շարժվել դեպի հայկական տարածքի խորք բոլոր ուղղություններով, գրավված է հայկական դիրքերի 90 տոկոսը։

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո ռեժիմի վերնաշերտը համառորեն անտեսում էր ընդդիմության մեղադրանքները, որոնց էությունը հետևյալն էր. 2020թ. 44-օրյա պատերազմից և 2021թ. մայիսի 12-ից ի վեր երեք մարզերի տարածքների բռնազավթումից, ինչպես նաև 2021թ. նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմից հետո, երբ ադրբեջանցի զավթիչները կիրառեցին սպառազինության մեծ զինանոց, իշխանությունը ոչինչ չի արել սահմաններն ամրապնդելու համար: Որևէ միջոցներ չեն ձեռնարկվել մարտական դիրքերի կահավորման և սարքավորման ուղղությամբ… 

Агрессия началась сразу после визита министра обороны Сурена Папикяна в США

Ողջ մեղքը իշխող վերնաշերտը բարդեց ՀԱՊԿ-ի վրա։ Նոյեմբերի 23-ին Երևան ժամանեց ՀԱՊԿ պատվիրակությունը՝ Պուտինի գլխավորությամբ: Նիստի բացմանը Փաշինյանը հանդես եկավ կազմակերպության հասցեին քննադատությամբ՝ ամփոփելով կազմակերպությունում ՀՀ նախագահության ժամկետը: «2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, և մինչ օրս ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել»,-հայտարարեց Փաշինյանը: Պատասխան ելույթում Պուտինն ասաց. «Հույս կա, որ հնարավոր կլինի հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման»:

Մենք ամենեվին էլ նկատի չունենք, թե ՀԱՊԿ-ը 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ներխուժման ժամանակ և նախորդ ու հաջորդ բոլոր դեպքերում գտնվել է իր բարձրության վրա և գործել իր նախանշանակությանը համապատասխան։ Ամենևին։ Բայց դա չի բացառում այն փաստը, որ հղումներ անելով ՀԱՊԿ-ին՝ ռեժիմի վերնաշերտը փորձում է շեղել ժողովրդի ուշադրությունը նախորդ և հաջորդ բոլոր պարտությունների համար սեփական մեղքից։ Այդ մեղքն ամբողջությամբ Փաշինյանինն է, որը 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանցիների ներխուժումից անմիջապես հետո չկրակելու հրաման տվեց, իսկ ավելի ուշ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ նման հրաման կարող էր տալ միայն դավաճանը։ Հաջորդ օրը բոլոր անկախ պարբերականները հրապարակեցին այդ հայտարարությունը՝ վկայակոչելով ռեժիմի առաջնորդի խոստովանական ցուցմունքները

Եթե այդ հրամանը չլիներ, ադրբեջանցի զավթիչները չէին կարողանա այդքան հիմնովին ամրանալ հայկական տարածքում, որպեսզի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ թիկունքից հարվածեին հայկական ստորաբաժանումներին, ինչպես դա եղավ Սյունիքի Սև լճի շրջանում

ՀԱՊԿ-ին մեղադրեցին այն բանում, որ չի օգնել կասեցնել սեպտեմբերի 13-ի ագրեսիան. բոլոր դափնիները բաժին հասան Բլինքենին։ Մեկ տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, իշխող վերնաշերտը մեղադրեց Ռուսաստանին 120 հազար արցախահայերի բռնի տեղահանման և ցեղասպանության մեջ։ Ոչ վաղ անցյալում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Ռուսաստանը խլեց Արցախը Հայաստանից ու տվեց Ադրբեջանին»: Այն մասին, որ Արցախի շրջափակմանը նախորդել է Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, ռեժիմի քարոզչամեքենան նախընտրում է չհիշել. ընդհակառակը, ժողովրդին ներշնչում են, թե իբր՝ ոչ թե Փաշինյանը, այլ Պուտինը ճանաչեց Արցախը ադրբեջանական

Արատավոր ավանդույթները շարունակվում են, իսկ մենք անցնենք խոսակցության գլխավոր նպատակին։ Ջերմուկի վրա հարձակմանը սեպտեմբերի 13-ի գիշերը մասնակցել է 400 հոգանոց գունդը։ Նրանց դիմակայել են հայ սահմանապահները, որոնց թիվը 3 անգամ զիջում էր հակառակորդի քանակին։ Սահմանապահների շարքում էին Արմեն Ասլամազյանը՝ «Ումուդը», և նրա մարտական ընկերները: «Ումուդ» կոչանունն Ասլամազյանը ստացել էր Օմարի լեռնանցքի գործողության ժամանակ։ 2005 թվականից ծառայել էր Քարվաճառում, մասնակցել 2016 թվականի Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմին: Քարվաճառի անկումից հետո ծառայում էր Ջերմուկում:

Агрессия началась сразу после визита министра обороны Сурена Папикяна в США

Այդ գիշեր, չնայած հակառակորդի քանակական առավելությանը, հայ սահմանապահներին հաջողվել է հետ մղել հարձակումը և պահպանել դիրքերը։ Լուսադեմին հակառակորդը ձեռնարկել է հարձակման ևս մեկ փորձ, դիրքերը հաջողվել է պահպանել Ասլամազյանի և նրա ընկերների կյանքի գնով: Հայտնվելով շրջապատման մեջ՝ Վանաձորի ջոկատի 15 մարտիկներից բաղկացած խումբը ճեղքելու փորձ է կատարել, սակայն դա չի հաջողվել, որից հետո որոշում է կայացրել պայթեցնել իրեն՝ ոչնչացնելով հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ: Ասլամազյանը հանգչում է Վանաձորի զինվորական պանթեոնում, ուր սեպտեմբերի 13-ին կգան նրա որդիներն ու մարտական ընկերները՝ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին Օմարի հայտնի գործողության մասնակիցները:

Երբ Հայաստանում իշխանության գան ազգային օրակարգով ուժեր, և մենք վերջապես ազատենք մեր հողը ադրբեջանցի զավթիչներից, Ասլամազյանի և նրա ընկերների մահվան վայրում անպայման արծվի տեսքով հուշարձան կկանգնեցվի։ «Ումուդն» ու իր մարտական ընկերներն իրենց անվանում էին Օմարի արծիվներ: Հայտնի է, որ Օմարում արծիվները միշտ սավառնում են ժայռերի արանքում մեծ բարձրության վրա՝ լայն բացած թևերով

Օմարի ազատագրումը (1994 թ. փետրվար-մարտ), ներառյալ Օմարի լեռնանցքը, վճռորոշ նշանակություն ունեցավ Մարտակերտի շրջանի թիկունքն ապահովելու համար: Ամբողջությամբ ոչնչացվեց հակառակորդի այդ ուղղությամբ գործող խմբավորումը, առգրավվեց մեծ քանակությամբ մարտական տեխնիկա: Մարտական գործողությունների ընթացքում սպանվել են, լեռնանցքում սառել, ինչպես նաև գերի հանձնվել ադրբեջանցի հարյուրավոր զինվորներ: Օմարի ճակատամարտը ծանր էր, երբեմն հակառակորդին հաջողվում էր ռևանշ վերցնել, սակայն մարտ ամսի երկրորդ կեսին հաղթանակն անցավ Պաշտպանության բանակին...

Սեպտեմբերի 13-ին լրանում է ինքնիշխան Հայաստանի սահմանների դեմ ադրբեջանական ագրեսիայի երկրորդ տարելիցը: Հավերժ հիշատակ մեր սահմանների 206 զոհված պաշտպաններին, արիություն ու համբերություն հերոսների հարազատներին ու մտերիմներին:

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 22, 23 СЕНТЯБРЯ И В ПОСЛЕДУЮЩИЕ ДНИ…
      2024-09-20 09:54

      "АйаКве", "Бабо против!", "Боевое братство", "Занг", "Камк", "Присоедини кулак!" - об этих и других движениях мы писали на всем протяжении формирования нового гражданского общества. После антиконституционного захвата власти весной 2018 г., когда на улицы вышла вся 5-я соросо-турецкая колонна, казалось, что с гражданскими инициативами в стране покончено навсегда. Новые общественные организации, движения и инициативы показали, что в Армении возможно формирование активного гражданского общества, которое не ангажировано режимом и не зависит от грантов господина Сороса!

    • ГОД ПРОШЕЛ…
      2024-09-18 09:52

      19 сентября 2023 г. Азербайджан начал бомбить территорию Республики Арцах. За несколько дней до этого Пашинян говорил по телефону с Эрдоганом. Оппозиция настаивает на том, что главарь режима знал о готовящихся бомбовых ударах. 20 сентября бомбовые удары продолжились. Продолжились и поиски пропавшего накануне во время бомбежки деревни Сарнахпюр Нвера Казаряна, 2015 г. р. Его брат Микаэл, 2013 г. р., к тому времени уже числился погибшим, однако его тело не могли вывезти из деревни, на которую сыпались бомбы.

    • КТО ПРЕТЕНДУЕТ НА КРЕСЛО ОПАЛЬНОГО МЭРА ГОРИСА?
      2024-09-17 10:18

      Аксиома выглядит так: правящему режиму нужно, чтобы на парламентских выборах 2026 г. общину Горис не возглавлял бывший политзаключенный Аруш Арушанян. Заявления Арушаняна о том, что он не участвует в политических процессах, власть пропустила мимо ушей. Пашинян знает, что мэра нельзя допускать к предстоящим выборам. Все прочее – лишь производное из этой аксиомы!

    • РВЕТСЯ В ПОЛИТИКУ, НАЗЫВАЕТ СЕБЯ ПЕРВОЙ ЛЕДИ…
      2024-09-16 09:46

      Путешествует по странам, встречаясь с официальными лицами, устраивает званые обеды с представителями бизнес-кругов, посещает марзы, на днях произнесла речь с трибуны форума в Пекине. Анна Акопян развернула беспрецедентно кипучую деятельность, которая породила целый ряд вопросов. Кстати, все свои письма и обращения с недавних пор жена человека на посту премьер-министра подписывает следующим образом: "Анна Акопян. Первая леди".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ