ԱՄՆ-Ն ՓԱՓՈՒԿ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԸ
Հայաստանին հատկացվելիք աջակցությունը վկայում է մեր երկրի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունների ավելացման ու մասնավորապես ԱՄՆ-ի կողմից փափուկ ուժի կիրառման քաղաքականութան մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` մեկնաբանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի ստորագրած դրամաշնորհային նորացված համաձայնագիրը։
Գրիգորյանը և Ալելոն սեպտեմբերի 11-ին ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Դրա արդյունքում ավելի քան կրկնապատկվում է USAID-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները։
«Ներկա աշխարհաքաղաքական փոփոխությունների տրամաբանության մեջ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություններն ավելանում են։ Նաև Վրաստանում գործող ֆոնդերը (արևմտյան շահերը սպասարկող. խմբ), որքանով ես հասկանում եմ, կրճատվում են, տեղափոխվում են Հայաստան։ Այդ ֆոնդերի ինչ-որ մասը գուցե նաև Վրաստանին սպասարկի։ Իսկ ընդհանուր առմամբ դա ամերիկյան փափուկ ուժի քաղաքականությունն է, որը շատ դեպքերում բավականին արդյունավետ է աշխատում»,– ասաց Դանիելյանը` հավելելով, որ ԱՄՆ–ն այս կերպ լրացնում է նաև Հայաստանում ուղեղային կենտրոնների, կրթական բարձրակարգ ծրագրերի բացակայությունը` բնականաբար, իր շահերից ելնելով ու իր գաղափարախոսությունը առաջ տանելով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ շահերին, քաղաքագետը կարծում է, որ դրանք ներկա պահին կապված են Սյունիքի ճանապարհների հետ, որոնց շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են զարգանում։
«Արևմտյան տարբեր պաշտոնյաներ արդեն բացահայտ հայտարարել են, որ իրենց անհրաժեշտ է բացել կոմունիկացիաները Թուրքիայով, Հայաստանով, Ադրբեջանով, Կենտրոնական Ասիայով, որպեսզի տարածաշրջանից դուրս հանեն ՌԴ–ին ու թույլ չտան, որ Իրանը դրան խառնվի, որովհետև ապագայում դա կարող է նաև ռազմական նշանակություն ունեցող ճանապարհ դառնալ»,– ասաց Դանիելյանը։
Քաղաքագետի համոզմամբ` ԱՄՆ–ի համար կարևոր է նաև, որ տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինի Թուրքիան, այդ թվում` ռուսական շուկան փոխարինվի թուրքականով, օրինակ` գազը, նավթը և այլ կարևոր ապրանքները Հայաստանը ստանա ոչ թե ՌԴ–ից, այլ Թուրքիայից ու Ադրբեջանից թուրքական կոմունիկացիաներով։
«Բնականաբար, դրա համար շատ կարևոր է ՀՀ–ում ունենալ նպաստավոր հանրային կարծիք և ընտրությունների արդյունքում խորհրդարանում ունենալ համապատասխան ուղղվածությամբ ֆրակցիաներ։ Եթե մարդկանց պատկերացումները փոխվում են, փոխվում է նաև սպառնալիքների նկատմամբ ընկալումը։ Դրա հարուստ փորձը Արևմուտքն ունի, և ՀՀ կառավարության ղեկավարը, նրա կինն այսօր բացեիբաց խոսում են ինքնության փոփոխության մասին։ Նույնը իրականացվում է նաև կրթական համակարգում` խորհրդանիշներ փոխելով, թշնամիների վեկտորները փոխելով»,– նշեց Դանիելյանը։
Քաղաքագետը միաժամանակ կարծում է, որ ամեն ինչ կորած չէ` ինքնությունը պահպանող օջախները կան, և ամեն ինչ կախված է նրանից, թե մոտակա տարիներին զարգացումները ինչ ուղղությամբ կգնան։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի ստորագրած համաձայնագիրը ներառելու է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունը և առևտուրը, ժողովրդավարական գործընթացներն ու տնտեսական ներառական զարգացումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 13:20
Инициатива «Пятерых правозащитников» распространила заявление по поводу угроз, прозвучавших от Никола Пашиняна в парламенте:
-
2025-05-08 13:20
В ходе вчерашнего правительственного часа в парламенте 7 мая премьер-министр Армении Никол Пашинян вновь выразил разочарование, мол, его многочисленные приглашения бывших президентов на дебаты игнорируются. А после вопроса о коррупции он вышел из себя, начал угрожать, вновь вспомнил бывших президентов и обрушил на них шквал угроз и оскорблений.
-
2025-05-08 13:16
Правовая система Армении стоит перед серьезнейшими вызовами. Об этом заявила юрист председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на проходящем в Ереване ежегодном собрании Европейского союза судей (EAJ).
-
2025-05-08 13:16
В чем заключается моя провокация? В том, что разоблачаю коррупцию и грабеж этих властей? Об этом в беседе с журналистами 8 мая заявил активист Артур Чахоян.